Նորություններ
25.01.2012
ԹԱՅԵՔՍ աշխատաժողով Երևանում
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ 2012 թվականի հունվարի 23-24-ը Երևանում՝ ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ “Կենցաղային էլեկտրաէներգիա սպառող սարքերի և սարքավորումների պիտակավորում և էկոդիզայն–ԵՄ լավագույն փորձը և նոր օրենսդրության դասերը Հայաստանի համար” խորագրով աշխատաժողով` նվիրված էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության պիտակավորման և էկոդիզայնի խնդիրներին:
... Դիտել ավելին
30.12.2011
Հայտարարություն
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012թ. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից 2012 թվականի ընթացքում նախատեսվում են տեխնիկական ստուգումներ իրականացնել <Հայաստանի էլեկտրական ցանցեր>, <Բարձրավոլտ էլեկտրացանցեր>, <ՀայՌուսգազարդ> և <Հարավկովկասյան երկաթուղի> ՓԲ ընկերություններին պատկանող էներգատեղակայանքներում:
... Դիտել ավելին
22.12.2011
Նախարարն ամփոփեց 2011 թվականի ցուցանիշները
Դեկտեմբերի 22-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Մովսիսյանի ամենամյա ամփոփիչ ասուլիսը, որից առաջ նախարարը շնորհավորեց հանրապետության էներգետիկներին դեկտեմբերի 22-ի տոնի` էներգետիկի օրվա առթիվ:Նրանց մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք` ի նպաստ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման:Նախարարը հանրապետության նախագահի և վարչապետի կողմից տրված պետական պարգևներ հանձնեց ... Դիտել ավելին
08.12.2011
Այրվել է նախարարության մեկ աշխատասենյակը
Դեկտեմբերի 7-ին` ժամը 18 անց 10 րոպեի սահմաններում, հրդեհ է բռնկվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում` աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի աշխատասենյակում:
... Դիտել ավելին
06.12.2011
Տեղի ունեցավ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը
Դեկտեմբերի 6-ին Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նիստը,
որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը(Գերմանիա), ՀՀ ... Դիտել ավելին
25.11.2011
ՀԱԷԿ-ում իրականացվող որևէ փոփոխություն ընկերության գործունեության վրա անդրադառնալ չի կարող
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ում 2003թ-ին միջուկային վառելիքի գծով ռուսական մատակարարների հանդեպ կուտակվել էր շուրջ 40,0 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտք, որն առաջացել էր կայանում 1995-2001 թվականների ընթացքում էլեկտրաէներգիա արտադրելու համար:
... Դիտել ավելին
08.11.2011
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկեցին հետագա անելիքները
Նոյեմբերի 8-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Մովսիսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպումը:
... Դիտել ավելին
28.10.2011
Ատոմակայանը վերսկսում է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:15-ին, Հայաստանի Ատոմային էլեկտրակայանը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացավ էներգահամակարգին: Հիշեցնենք, որ Ատոմակայանը վերալիցքավորման և պրոֆիլակտիկ վերանորոգման էր կանգնել սեպտեմբերի 11-ից:... Դիտել ավելին
27.10.2011
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը կարևոր է ԱՊՀ երկրների համար
Հոկտեմբերի 24-26-ը Երեւանում անցկացվեց Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման` ԱՊՀ անդամ երկրների համաժողովի 12-րդ նիստը: Նիստին մասնակցում էին 6 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչները:
... Դիտել ավելին
26.10.2011
Երևանում քննարկվեց Եվրամիություն - Հայաստան էներգետիկ համագործակցությունը
Հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ "ԻՆՈԳԵՅԹ"-ը և Էներգետիկ Համաժողովը Հայաստանի Հանրապետությունում. տեղեկատվական միջոցառում և կլոր սեղան : Այն նվիրված էր "ԻՆՈԳԵՅԹ" ԾՐԱԳՐԻ և ԷՆԵՐԳԵՏԻԿ համայնքի պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային էներգետիկ համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն ... Դիտել ավելին