Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն - Միջազգային համագործակցություն - ԻՆՈԳԵՅԹ

ԻՆՈԳԵՅԹ

INOGATE ծրագիրը հանդիսանում է  էներգետիկ ոլորտում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության շրջանակներում առավել  երկարաժամկետ ծրագրերից մեկը: Ծրագիրը ստեղծվել է 1996թ-ին, Արևելյան գործընկերության նախաձեռնությամբ:

Այն համագործակցում է 11 գործընկեր երկրների հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել վերջիններիս կախվածությունը  օրգանական հանածո վառելիքի և էներգակիրների ներմուծումից, բարձրացնելու էներգամատակարարման անվտանգության, և մեղմելու համընդհանուր  կլիմայի փոփոխությունը: INOGATE անդամ-երկրները գտնվում են աշխարհագրական 3 տարածաշրջաններում, որոնցից յուրաքանչյուրում գործում է INOGATE քարտուղարություն:

  • Արևելյան Եվրոպա: Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա քարտուղարությունը՝ Կիև:
  • Կովկաս: Հայաստան, Ադրբեջան, Վրաստան քարտուղարությունը՝ Թբիլիսի:
  • Կենտրոնական Ասիա: Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան քարտուղարությունը՝ Տաշկենտ:

INOGATE ծրագիրն ունի չորս նպատակ

  • Էներգետիկ շուկաների կոնվերգենցիա ԵՄ Էներգետիկ շուկայի սկզբունքների համապատասխան հաշվի առնելով գործընկեր երկրների առանձնահատկությունները:
  • Էներգետիկ անվտագության բարձրացում էներգակիրների ներմուծման/արտահանման, մատակարարումների տարտեսակցման, էներգակիների տարացման  միջոցով
  • Աջակցություն Կայուն էներգետիկայի զարգացմանը ներառյալ էներգախնայողությունը, վերկանգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը
  • Ներդրումների ներգրավում էներգետիկայի բնագավառում ըբդհանուր և տարածաշրջանային ծրագրերում: