ԹԱՅԵՔՍ աշխատաժողով Երևանում
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ 2012 թվականի հունվարի 23-24-ը Երևանում՝ ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ “Կենցաղային էլեկտրաէներգիա սպառող սարքերի և սարքավորումների պիտակավորում և էկոդիզայն-ԵՄ լավագույն փորձը և նոր օրենսդրության դասերը Հայաստանի համար” խորագրով աշխատաժողով` նվիրված էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության պիտակավորման և էկոդիզայնի խնդիրներին:Աշխատաժողովի նպատակը ՀՀ մասնագետներին և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին միջազգային առաջավոր փորձին ծանոթացնել էր՝ նշված ուղղություններով:
Միջոցառմանը մասնակցեցին ինչպես ՀՀ ԷԲՊՆ ներկայացուցիչներ, այնպես էլ շահագրգիռ այլ կազմակերպությունների և գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատկացված կարճ ժամանակամիջոցում քննարկվեց հարցերի բավականին լայն շրջանակ: Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից և Լիտվայից ժամանած ԵՄ փորձագետները ներկայացրին նշված ոլորտում ԵՄ օրենսդրական պահանջները և կարգավորման իրավական մեխանիզմները, հայկական կողմի հետ կիսվեցին իրենց երկրներում այդ ուղղությամբ տարվող աշխատանքային փորձով :ՀՀ ԷԲՊՆ ներկայացուցիչները ներկայացրին էներգախնայողության և էներգաարդյունավետության ներդրման ուղղություններով Հայաստանում իրականացվող միջոցառումները, օրենսդրական փոփոխությունները, հետագա գործողություններն ու ակնկալիքները:
Թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմերի գնահատմամբ երկօրյա միջոցառումը շատ արդյունավետ էր, քննարկումները` բավականին հագեցած: Ցավոք, քննարկումներին չէին մասնակցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնց պարտականությունների մեջ է մտնում սպառողական շուկայում պիտակների առկայության վերահսկումը:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման և հսկողական մեխանիզմների մշակման կարևորությունը` ակնկալում ենք ԵՄ-ի հետ նշված ոլորտում համագործակցության ընդլայնում և Թայեքս մյուս գործիքների, իսկ հետագայում նաև Թվինինգ գործիքի կիրառումը:
ԹԱՅԵՔՍ ծրագրի մանրամասները և աշխատաժողովի ելույթները նայել այստեղ`