էներգետիկա - Ինստիտուտներ - «Հայատոմ» ՓԲԸ
«Ատոմային Էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (կրճատ «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ), ստեղծվել է 1973 թ., որպես «Էներգիա» Գիտա-արտադրական միավորում - «Ատոմային Էլեկտրակայանների շահագործման Համամիութենական Գիտահետազոտական Ինստիտուտ»-ի /ВНИИ АЭС/ Երևանյան մասնաճյուղ:
1993թ.-ից այն հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն, որի բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և կառավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա լիազորած մարմնի` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից:
Ընկերությունն իր հիմնական գործունեությունը ծավալում է ատոմային էլեկտրակայանների /ԱԷԿ/ շահագործման համար անհրաժեշտ գիտատեխնիկական արտադրանք ստեղծելուն, ԱԷԿ-ների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտ սարքերի, սարքավորումների և համակարգերի նախագծման և պատրաստման բնագավառներում:
2005թ. «Հայատոմ» ՓԲԸ-ն (առ այսօր միակը հանրապետությունում) ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեից ստացել է «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում և պատրաստում» լիցենզիաները:
Այսօր ընկերությունն ունի միջազգային հայտնի գործընկերների լայն շրջանակ, որոնց հետ ակտիվորեն համագործակցում է ԱԷԿ-ների շահագործման բնագավառում: Այդ կազմակերպություններից են ՌԴ ՌԳԿ «Կուրչատովի ինստիտուտ», ВНИИАЭС, «Հիդրոպրես» ՓԿԲ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ANL, PNNL, WSC, Ֆրանսիայի CORYS, DS&S, Իտալիայի SOGIN, Անգլիայի NNC, Բելգիայի «Բելգատոմ», Հոլանդիայի NRG (Միջուկային հետազոտությունների և խորհրդատվական կենտրոն) Սլովակիայի VUJE, Ավստրիայի ENCONET, Չեխիայի Հանրապետության REZ - (Միջուկային հետազոտությունների կենտրոն)-ը և այլն:
Ինստիտուտի աշխատանքային հիմնական ռեսուրսները տեղաբաշխված են գիտահետազոտական ստորաբաժանումներում, որոնք հետևյալներն են`
Ընկերության գործունեությունը հիմնականում իրականացվում է գիտատեխնիկական 5 ուղղություններով`
§Հայատոմ¦ ԳՀԻ ՓԲԸ-ում մշակվել և ՀԱԷԿ-ում ներդրվել են`
Ծրագրվում է զարգացնել ինստիտուտի գիտատեխնիկական և արտադրատեխնիկական գործունեության ևս երկու ուղղություններ`
Նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը ատոմային էներգետիկայի բնագավառում հանդիսանում են կարևորագույն ոլորտներ:
Ինստիտուտի կադրային կազմը համալրված է աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետներով` ջերմաէներգետիկներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, մեխանիկներ, ծրագրավորողներ , էլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների ճարտարագետներ, որոնց թվում կան տեխնիկական գիտությունների դոկտոր, տեխնիկական և ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուներ և այլն:
§Հայատոմ¦ ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրենն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Գասպարի Պետրոսյանը:
Հասցե` ՀՀ, 0027, Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 50
Հեռ. +374 (10) 742-130
Ֆաքս` +374 (10) 734-610
Կայք՝ http://www.armatom.am
էլ. փոստ՝ armatom@web.am