Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Համակարգի ընկերություններ - Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր

 Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թ. մայիսի 2-ի N779-Ա որոշման 1 կետի ա) ենթակետի պահանջներին համապատասխան ստեղծվել է <էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ։
 
 

<էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2003թ. հոկտեմբերի 30-ին, որի որոշման 1 կետով հաստատվել է <էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ի կանոնադրությունը։

 

Ընկերության կանոնադրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։

 

Ընկերության կանոնադրությունը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2003թ. նոյեմբերի 3-ին։

 

ՀՀ  բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի  2003թ.     դեկտեմբերի 9-ի N87–Ա որոշմամբ <էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ին տրամադրվել է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա, որով Ընկերությանը բացառիկ իրավունք է վերապահվել զբաղվել գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.

 

1.         էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարում.

 

2.         էլեկտրաէներգետիկական համակարգի (արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման) գործառույթների՝ ըստ կնքված պայմանագրերի համակարգային պլանավորում ու կոորդինացում.

 

3.         էլեկտրաէներգետիկական համակարգում համաձայն լիցենզիայի պայմանների և Շուկայի կանոնների համակարգային նշանակության կառավարման և պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկում, դրանք էներգիայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այլ անձանց առաջադրում և դրանց (այդ սարքերի) աշխատանքի հսկում.

 

4.         տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում.

 

Ընկերության կազմում գործում է <Էներգակապ> մասնաճյուղը, որը ապահովում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ և տեխնոլոգիական կապի, էներգահամակարգի դիսպետչերական և տեխնոլոգիական կապերի, հեռուստամեխանիկայի սարքավորումների շահագործումը և նորոգումը։

 

Ընկերությունը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ է մատուցում նաև էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման ընթացքում:

 

 

Գլխավոր տնօրեն` Մնացական Անդրիասի Մնացականյան

Հասցե` ք.Երևան Աբովյան 27

Հեռ.՝ +374 (10) 524-725

Ֆաքս՝ +374 (10) 547-317

Ներքին կապ՝ 28-51, 29-60

Կայք՝  www.energyoperator.am

էլ. փոստ՝   office@energyoperator.am