Նորություններ
24.10.2011
Ատոմակայանի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի
Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10 տոկոսի բարձրացմանը:
... Դիտել ավելին
24.10.2011
ՀԱԷԿ-ում երկրաշարժը նույնիսկ չեն զգացել
Թուրքական զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, թե իբր հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայկական ատոմակայանը , և ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել:
... Դիտել ավելին
12.09.2011
ՀԱԷԿ-ում սկսվել են վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները
Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:Սկսվել են վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները:
Նախատեսվածի համաձայն՝ այդ աշխատանքները կտևեն 46 օր:ՀԱԷԿ-ը էլեկտրաարտադրական ցանցին կմիանա հոկտեմբերի 27-ին:... Դիտել ավելին
13.07.2011
Նախարարը ամփոփեց կիսամյակի ցուցանիշները
Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ներկայացրեց անցած կիսամյակի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում արձանագրված ցուցանիշները:Վիճակագրության համաձայն՝ անցած 6 ամիսների ընթացքում Հանրապետությունում արտադրվել է 3 մլրդ 721 մլն կՎտ/ժ էլեկրաէներգիա, որը 16 տոկոսով ավել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
... Դիտել ավելին
15.06.2011
Շուտով շահագործման կհանձնվի <Ծիծեռնակաբերդ> ենթակայանը
Հունիսի 11-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը այցելեցին Երևանի "Ծիծեռնակաբերդ" 110 կՎ ենթակայան:
Երևանի կենտրոնի նոր բնակելի շենքերը, առևտրային, սպորտային համալիրները և այլ օբյեկտներ ավելի ու ավելի մեծ հզորություններ են պահանջում։Արդյունքում այսօր անհրաժեշտություն է առաջացել քաղաքի կենտրոնում կառուցել մեկ այլ... Դիտել ավելին
02.06.2011
ԱԷՄԳ-ի OSART հանձնախումբն ամփոփեց ՀԱԷԿ-ում ստուգումների արդյունքները
Մայիսի 16-ից ՀԱԷԿ-ում ուսումնասիրություններ էր անցկացնում ԱԷՄԳ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը:
Ինչպես տեղեկացրել էինք, OSART-ը Հայաստան էր ժամանել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը ստուգելու նպատակով: Երկշաբաթյա ... Դիտել ավելին
02.06.2011
ՀՀ ԷԲՊ նախարարության և ԱՄՆ պետական դեպարտամենտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԱՄՆ պետական դեպարտամենտի միջև այսօր ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետության ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների գնահատման և բնութագրման բնագավառում համագործակցության վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի էներգետիկ... Դիտել ավելին
01.06.2011
Թեհրանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
Մայիսի 29-30-ը Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հոբելյանական տասներորդ նիստը, որին մասնակցելու համար Իրան էր մեկնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը: ԻԻՀ պատվիրակությունը ղեկավարում էր հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:
... Դիտել ավելին
30.05.2011
ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար ներդրվել է 130 մլն դոլար
1995 թվականից սկսած Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար հատկացվել է 130 մլն դոլար:
Այդ հարցում Հայաստանին օժանդակել են Ա... Դիտել ավելին
17.05.2011
Հանրային լսումներ Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ
Այսօր Արմավիրի մարզպետարանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, Արմավիրի մարզպետարանի և «ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցան երկրորդ հանրային լսումները Մեծամոր քաղաքի հարևանությամբ կառուցվելիք միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ: Լսումների ընթացքում ամփոփվեց Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի Բնապահպանական (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) հաշվետվության բովանդակությունը:
... Դիտել ավելին