Հայտարարություն
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012թ. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից 2012 թվականի ընթացքում նախատեսվում են տեխնիկական ստուգումներ իրականացնել <Հայաստանի էլեկտրական ցանցեր>, <Բարձրավոլտ էլեկտրացանցեր>, <ՀայՌուսգազարդ> և <Հարավկովկասյան երկաթուղի> ՓԲ ընկերություններին պատկանող էներգատեղակայանքներում:
Տեխնիկական ստուգումների տարեկան ծրագիրը (ըստ ընկերությունների մասնաճյուղերի ու էներգատեղակայանքների) և ժամանակացույցը կտեղադրվեն 2012 թ. փետրվար ամսին` էներգետիկայի պետական տեսչության ինտերնետային կայքում: