Նորություններ
16.05.2011
OSART-ը սկսել է ուսումնասիրությունները ՀԱԷԿ-ում
Մայիսի 16-ին ՀԱԷկ-ում աշխատանքներն է սկսել Մագատէ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Ինչպես տեղեկացրել էինք, OSART-ը Հայաստան է ժամանել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը ստուգելու նպատակով: OSART-ը ՀԱԷԿ-ում կաշխատի երկու շաբաթ, որից հետո հանդես կգա մամլո ասուլիսով և հանրությանը կներկայացնի ստուգումների արդյունքները:... Դիտել ավելին
06.05.2011
Հայաստան է այցելելու ՄԱԳԱՏԷ-ի OSART հանձնախումբը
Մայիսի 16-ին երկու շաբաթով Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են 9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ:
OSART հանձնախմբի այցելության նպատակն է ուսումնասիրել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը: Նման աշխատանքային խմբերում ընդգրկվում են նաև Հայաստանի ատոմային էներգետիկայի մասնագետները, երբ OSART-ը ուսումնասիրություններ է կատարում այլ երկրների ատոմային կայաններում:
... Դիտել ավելին
20.04.2011
Քննարկվեցին հայ-ռուսական համատեղ էներգետիկ ծրագրերը
Ապրիլի 18-19-ը Երևանում ընթացող «Հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» հայ-ռուսական առաջին ֆորումի շրջանակներում ապրիլի 19-ին կայացավ «Համատեղ էներգետիկ ծրագրերը` որպես երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործոն» խորագրով կլոր սեղան:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին էներգետիկայի բնագավառի (ատոմային էներգետիկա, նավթ և գազ, հիդրոէներգետիկա) երկկողմ ծրագրերին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
... Դիտել ավելին
19.04.2011
ՀԱԷԿ-ը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունն ամբողջ հզորությամբ
Ապրիլի 19-ին` ժամը 10:50 րոպեին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին` ամբողջ հզորությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին` ժամը 13:45 րոպեին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում&n... Դիտել ավելին
04.04.2011
Ատոմակայանում իրականացվում են ամենամյա նորոգման և մաքրման աշխատանքներ
Ապրիլի 3-ին` ժամը 13:45 րոպեին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում իրականացնել էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ: Այս օրերի ընթացքում կկատարվեն ատոմակայանի էներգաբլոկի ընթացիկ նորոգման, ինչպես նաև` տուրբինային կոնդեսատորների մաքրման աշխատանքներ:
ԱԷԿ-ում Էներգաարտադրությունը կվերսկսվի ապրիլի 7-ին&... Դիտել ավելին
15.02.2011
2011 թվականին կշարունակվեն Էներգետիկ ոլորտի կարևորագույն ծրագրերը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը փետրվարի 15-ին լրագրողներին ներկայացրեց էներգետիկ ոլորտի` 2011 թվականի գործունեության կարևորագույն ծրագրերն ու գերակա խնդիրները: Նախարարը նշեց, որ 2010 թվականի ընթացքում էներգետիկայի ոլորտի ձեռքբերումները հնարավորություն ընձեռեցին բավարար հիմքեր նախապատրաստել 2011 թվականին առաջընթաց կանխատեսելու, էներգահամակարգի համար գերակա ուղղություններ սահմանելու համա... Դիտել ավելին
22.12.2010
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ամփոփեց 2010 թվականը
Դեկտեմբերի 21-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Մովսիսյանի ամենամյա ամփոփիչ ասուլիսը, որից առաջ նախարարը շնորհավորեց հանրապետության էներգետիկներին դեկտեմբերի 22-ի` էներգետիկի օրվա կապակցությամբ, նրանց մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք` ի նպաստ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բա... Դիտել ավելին
30.11.2010
ՀԱԷԿ-ը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը
Նոյեմբերի 29-ին` ժամը 19:12 րոպեին, Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացավ հանրապետության էներգաարտադրության ցանցին և վերսկսեց աշխատանքը: Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 16-ին դադարեցվել էր Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը` ամենամյա վերանորոգման, վերալիցքավորման ու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրման նպատակով: ՀԱԷԿ-ից տեղեկացնում են , որ նշված աշխատանքներն ամբողջությամբ իրականացված են:... Դիտել ավելին
15.11.2010
Այցելություն մարզ
Սյունիքի լեռնահանքային երեք ձեռնարկությունների արտադրական ցուցանիշները գոհացուցիչ են
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ:Այցի ընթացքում նախարարը խորհրդակցություններ է անցկացրել մարզի երեք լեռնահանքայի... Դիտել ավելին
20.10.2010
Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ համագործակցությունը
Հոկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստը: Ենթակոմիտեի համանախագահներն են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և ԵՄ արտաքին հարաբերությունների ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա և Հարավային Կովկասի երկրներ) հանձնաժողովի ստորաբաժանման ղեկավար Ջոն Կայերը:
... Դիտել ավելին