Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկեցին հետագա անելիքները
Նոյեմբերի 8-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Մովսիսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպումը:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Արմեն Մովսիսյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկեցին միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը, ինչպես նաև` երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ հետագա անելիքները :