Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն - Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը միջազգային համագործակցությունն իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում և այլ ձևաչափերով:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը համակարգում է  էներգետիկայի բնագավառի միջազգային կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված գործունեությունը.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱ 

ԵՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՅՆՔ 

ԱՊՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴ 

Համագործակցություն է իրականացվում ՄԱԿ-ի եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) կայուն Էներգիայի ստորաբաժանման, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի, ԵՄ արևելյան գործընկերության III Էներգետիկ պլատֆորմի, ԵՄ INOGATE ծրագրի, ԵՄ Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնության, ԱՊՀ երկրների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով հանձնաժողովի, Ընդերքի ուսումնասիրման, օգտագործման, պահպանման հարցերով ԱՊՀ միջկառավարական խորհրդի շրջանակներում:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից համակարգվում են՝
v  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները,
v  Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձաժողովի աշխատանքները,
v  Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի, բնապահպանության հարցերով ենթակոմիտեի աշխատանքները:
Միջազգային ֆինանսական կազմակերությունների, այդ թվում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Համաշխարհային բանկի (WB), Ասիական զարգացման բանկի (ADB), Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KFW), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)  աջակցությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ էներգահամակարգում իրականացվել և ներկայումս շարունակվում են արդիականցման, վերակառուցման, վերազինման աշխատանքները:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից մշտապես աշխատանքներ են տարվում էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ապահովման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավվման ուղղությամբ: