Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նորություններ

28.11.2012

ՀԱԷԿ-ը վերաթողարկվեց

Նոյեմբերի 27-ին, ժամը 3.20-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերաթողարկվել է և միացել հանրապետության էներգաարտադրության ցանցին: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր սեպտեմբերի 15-ին՝ կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Կապիտալ նորոգումն իրականացվում է 4 տարին մեկ անգամ:... Դիտել ավելին
08.11.2012

Մեկնարկեց Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը

Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզում` Մեղրիում, տեղի ունեցավ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցելու համար Սյունիք էր ժամանել նաև ԻԻՀ ներկայացուցչական պատվիրակությունը` էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը բացեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարն ասաց. - Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրների տնտեսությունների զարգացման համար ապահովել հիմնարար կարևորություն ունեցող էլեկտրաէներգիայի լրացուցիչ քանակություն:... Դիտել ավելին
24.10.2012

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը կայացավ Երևանում

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը կայացավ Երևանում Հոկտեմբերի 24-ին Երևանում սկսվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան էր ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Իրանական պատվիրակության կազմում էին նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:... Դիտել ավելին
22.10.2012

Նախարար Արմեն Մովսիսյանը և ԱՄՆ դեսպանը ստորագրեցին Փոխըմբռնման Հուշագիր

Նախարար Արմեն Մովսիսյանը և ԱՄՆ դեսպանը ստորագրեցին Փոխըմբռնման Հուշագիր Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկած հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ստորագրվել է Փոխըմբռնման Հուշագիր` էներգետիկ  բնագավառում համագործակցության վերաբերյալ: Հայկական կողմից Հուշագիրը ստորագրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ ամերիկյան կողմից` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: ... Դիտել ավելին
19.09.2012

Հայաստանը մասնակցել է ԱԷՄԳ 56-րդ համաժողովին

Հայաստանը մասնակցել է ԱԷՄԳ 56-րդ համաժողովինՍեպտեմբերի 17-ին, Վիեննայում տեղի է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 56-րդ համաժողովը:Համաժողովին մասնակցել են ԱԷՄԳ անդամ պետությունների պատվիրակությունները: Համաժողովին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ, պատվիրակության կազմում էին նաև՝ ՀՀ Էներգետիկայի  և  բնական  պաշարների  փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտա... Դիտել ավելին
18.09.2012

ՀԱԷԿ-ը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

ՀԱԷԿ-ը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը Սեպտեմբերի 15-ին,  Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: ... Դիտել ավելին
06.09.2012

Երևանում տեղի ունեցավ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Երևանում տեղի ունեցավ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը 2012թ. սեպտեմբերի 5-7-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը: Նիստը բացեցին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևը: ... Դիտել ավելին
24.07.2012

Թբիլիսիում ստորագրվել են կարևորագույն փաստաթղթեր

Թբիլիսիում ստորագրվել են կարևորագույն փաստաթղթերՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորած պատվիրակությունը 2012 թ. հուլիսի 16-ին, Թբիլիսիում, վրաց գործընկերների հետ ստորագրել է երկու երկրների էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ - Հայաս... Դիտել ավելին
10.07.2012

Արմեն Մովսիսյանը հանդիպեց ԻԻՀ ներքին գործերի նախարար Մ. Նաջջարին

Արմեն Մովսիսյանը հանդիպեց ԻԻՀ ներքին գործերի նախարար Մ. Նաջջարին 2012թ.-ի հուլիսի 9-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մ.Մ.Նաջջարի գլխավորած պատվիրակությանը:Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայ-իրանական տնտեսական ծրագրերի ընթացքն ու համագործակցության հեռանկարներ:... Դիտել ավելին
05.07.2012

Էներգետիկ Համայնքում

<<Հայաստանի օր>> Էներգետիկ Համայնքում 2012 թվականի հուլիսի 5-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Էներգետիկ Համայնքի քարտուղարության կողմից կազմակերպված <<Հայաստանի օր>> միջոցառմանը:Միջոցառմանը ներկայացվել են Հայաստանի էներգետիկ համակարգը, նրա զարգացման հեռանկարները, ինչպես նաև քննարկվել են Էներգետիկ Համայնքի հետ համագործակցության հարցեր:Տեղեկացնենք, ... Դիտել ավելին