Ծրագրեր - Ներդրումային ծրագրեր - Հողմաէներգետիկա
ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ
ՔԱՄՈՒ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2003 թվականին ԱՄՆ-ի վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան մշակվել է Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները (անգլերեն լեզվով), ըստ որոնց տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ, 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով: Առանձնացվել են հիմնական հեռանկարային տեղանքները` Զոդի լեռնանցք, Բազումի լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը:
Գերմանական KFW բանկի աջակցությամբ «Sanders and Partners» ընկերության կողմից պատրաստվել եւ 2012թ. էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն է տրամադրվել Հայաստանի տարածքում քամու ներուժը գնահատող համակարգչային մոդելային ծրագիր, որը 1981-2011թթ. ժամանակահատվածում ՀՀ տարածքն ընդգրկող քամու ներուժը գնահատող տվյալների բազա է:
«Zod Wind» ՓԲԸ-ն ավարտել է Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի տարածքում հողմաէներգետիկ ծրագրի մոնիտորինգային աշխատանքները: Այն բանակցություններ է վարում տարբեր կազմակերպությունների հետ մոտ 20 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Զոդ» հողմաէլեկտրակայանի կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
«Ar Energy» հայ-իտալական մասնավոր ընկերության կողմից իրականացվել են Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները: Ընկերությունն արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է կառուցման լիցենզիա մինչեւ 20 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Քարախաչ 1» հողմաէլեկտրակայանի կառուցման համար: Հետագայում ներդրողը նպատակ ունի հզորությունը հասցնել 140 ՄՎտ-ի:
Առաջարկվող ներդրումային ծրագրեր
«Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում կատարվել են մոնիտորինգային աշխատանքներ Սեւանի Սեմյոնովկա լեռնանցքում, եւ կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 34 ՄՎտ
Նախնական ՏՏՀ բեռնել այստեղ (անգլերեն).
Ինչպես նաև կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 14,5 ՄՎտ հողմակայան կառուցելու համար:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ ՀԾԿՀ-ն իր որոշումներով ամրագրել է ոլորտի կարգավորմանն ուղղված նոր դրույթներ, մասնավորապես սահմանվել են տարեկան գումարային հզորությունների հետևյալ առավելագույն չափաքանակները և սակագնային նոր քաղաքականությունը.
1. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, արևային էլեկտրակայանների մասով՝ գումարային մինչև 50 ՄՎտ դրվածքային հզորություն: Իսկ 2019 թվականի ընթացքում ևս 50 ՄՎտ դրվածքային հզորություն, միևնույն ժամանակ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընդհանուր տրամադրված լիցենզիաներով չլրացված հզորությունները 2019 թվականի ընթացքում լրացնելու հնարավորությամբ:
2. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայանների մասով լիցենզիաները տրամադրել առանց գումարային հզորության սահմանափակման:
3. Արևային և հողմային էլեկտրակայանների համար, որոնք ունեն համապատասխանաբար մինչև 5 ՄՎտ (ներառյալ) և մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայվող հզորություն, սահմանվել են բնական ջրահոսքերի վրա կառուցված ՓՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին հավասար սակագին (23.864 ՀՀ դրամ/կՎտxժ առանց ԱԱՀ), ընդ որում արևային կայանների համար այդ սակագինը կգործի, եթե տվյալ լիցենզավորված անձի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ընդունվել է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:
4. 5 ՄՎտ և 30 ՄՎտ տեղակայվող հզորություններից ավելի հզորությամբ արևային և հողմային էլեկտրակայանների սակագներին անդրադառնալ առանձին ներդրումային ծրագրերի շրջանակներում:
ԻՍՊԱՆԱԿԱՆ «ԱՔՍԻՈՆԱ ԷՆԵՐԳԻԱ ԳԼՈԲԱԼ ԷՍ. ԷԼ.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
2017թ. մարտի 31-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագրի մասին: Վերոհիշյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում: 2017 թվականի դեկտեմբեր ամսին ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը: Տեղադրվել են երկու 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայաններ և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով:
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅԱՆ «ԱՔՍԵՍ ԻՆՖՐԱ ՍԵՆԹՐԱԼ ԷՅԺԱ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի №473-Ա որոշմամբ հավանություն է տրվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասերն առանց մրցույթի՝ վարձակալությամբ «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը տրամադրելու հայտին: Արաբական միացյալ էմիրության «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը նախատեսում է ՀՀ-ում կառուցել մինչև 150 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ։ Ներկայումս տեղադրվել է և գործարկվել են երկու 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայան:
2018 թվականին վերոգրյալ ընկերությունների կողմից շարունակվել են իրականացվել քամու ներուժի գնահատման աշխատանքներ:
«Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը արդեն լիազոր մարմնին է ներկայացրել նախնական տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, որը գտնվում է քննարկման փուլում:
Կան նշանակալից զարգացումներ նաև հողմաէներգետիկայում՝ 2 հողմակայան գտնվում են կառուցման փուլում՝ ընդհանուր 5,3 Մվտ հզորությամբ:
Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում համաշխարհային համբավ ունեցող՝ «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» և «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունները Հայաստանում իրականացնում են հողմային էլեկտրակայանների կառուցման նախապատրաստման ծրագրեր (գումարային շուրջ 300 ՄՎտ հզորությամբ)՝ նրանց կողմից շարունակվում են քամու ներուժի գնահատման աշխատանքները, իսկ «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը արդեն ներկայացրել է գործարար ծրագիր, պատրաստակամություն է հայտնել մեծածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում և այդ ուղղությամբ բանակցություններ վարում համապատասխան լիազոր մարմինների հետ։