Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Ինստիտուտներ - Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ

էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի պատմությունը սկսվում է 1948 թ - ից: 1948 - 1963 թթ. այն գործել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի կազմում որպես էլեկտրատեխնիկայի լաբորատորիա, հետո՝ ինստիտուտ, իսկ 1961 թ-ից՝ որպես էներգետիկայի ինստիտուտ: 1963թ. - 1992 թ. ինստիտուտը գտնվել է նախկին ԽՍՀՄ էներգետիկայի ե էլեկտրաֆիկացման նախարարության կազմում: Այդ տարիներին ինստիտուտից առանձնացվել են մի շարք ստորաբաժանումներ, որոնցից ձեւավորվել են 4 գիտահետազոտական ինստիտուտներ:

1992 թ-ից ԷԳՀԻ գործում է ՀՀ էներգետիկայի նախարարության, իսկ 2008թ-ից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում, ունի "էներգետիկայի ռազմավարության կենտրոն" մասնաճյուղը:

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ.

էներգետիկ համակարգի զարգացման կանխատեսում.

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի պահանջարկի մատակարարման վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության վերլուծում, ՀՀ տնտեսությունում և նրա առանձին ոլորտներում էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի պահանջարկի կանխատեսում,

էներգետիկ հզորությունների զարգացման տարբերակների հաշվարկում, էներգետիկ օբյեկտների գործարար ծրագրերի մշակում և փորձարկում :

ԳնագոյացումՍակագների կայունացում.

Սակագների կայունացմանն ուղղված միջոցառումների մշակում,
սակագների վրա էլեկտրաէներգետիկ շուկայի հնարավոր սցենարների ազդեցության հաշվարկում,
շուկայական պայմաններում գնագոյացման մեխանիզմների հետազոտում:

էներգահամակարգի կառավարում.

էներգիայի և հզորության մեծածախ շուկայի կազմակերպման գործունեության ակնարկ,
փորձի վերլուծություն, տարածաշրջանի երկրների միացյալ էներգահամակարգի ստեղծման ծրագրերի մշակում,
մասնավորեցման գործընթացի գիտական ուղեկցում:

էներգետիկ համակարգի շահագործման ռեժիմներ.

էներգետիկ համակարգի կայունացման և հուսալիության բարձրացման միջոցառումների մշակում,

էլեկտրական ցանցերի ռեժիմների հաշվարկներ և լավարկում,

միջհամակարգային կապերի հետազոտում :

Կորուստներ էլեկտրական ցանցերում.

Նորմատիվ կորուստների հաշվարկներ, կանխատեսումներ և վերլուծում,

կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակում,

ցանցերում էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի նախագծման և ներդրման աշխատանքներ,
էլեկտրական կայաններում - 35/110/220 կՎ ենթակայաններում սեփական կարիքների ծախսի նորմավորում:

էներգախնայողություն.
էներգախնայողության խնղիրներ: էներգետիկ ասպարների, նորմերի հաշվարկ,
Էներգատնտեսությունների տեխնիկատնտեսական բնութագրերի մշակում և անձնագրավորում,
էներգախնայողության միջոցառումների մշակում:

Ստանդարտներ և նորմեր. 

էներգետիկ համակարգի համար ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի դրույթների մշակում:
էներգետիկ համակարգի ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատում:
Կադրերի պատրաստում.

Գիտական կադրերի պատրաստում ասպիրանտուրայի միջոցով,

էներգետիկ համակարգի ղեկավար կագմի, ճարտարագիտական և տեխնիկական կադրերի վերապատրաստում:
Տեղեկատվական ծառայություն.

Տեղեկատվական ամփոփագրերի հրատարակում,
էներգահամակարգի ձեռնարկությունների ապահովում տեխնիկական նորմատիվ փաստաթղթերով,

խորհրդատվական ծառայություն:
Լիցենզավորված գործունեություն.

Օրենսդրական ակտերի և այլ նորմատիվ փաստաթղթերի հրատարակում եւ տարածում,
նախագծային ինժեներինգ, բնակավայրերի եւ տարածքների ինժեներային սարքավորումների ուրվագծերի մշակում,
ինժեներական ցանցերի եւ համակարգերի նախագծում, Էներգետիկական չափումներ հավատարմագրված լաբորատորիայի միջոցով:

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ -ն առաջարկում է իրականացման համար պատրաստ հետևյալ ծրագրային ապահովման փաթեթները, որոնք նախատեսված են ցանցային ընկերությունների կառավարման գործնական խնդիրների լուծման համար.

- ծրագրային փաթեթ` Էլեկտրական ցանցերում հզորության կորուստների հաշվարկ և վերլուծություն,

- 110 կՎ և բարձր լարման ցանցերում հզորության կորուստների հաշվարկ, վերլուծություն և ավտոմատացում,

-35-6(10)-0.38 կՎ լարման ցանցերում հզորության կորուստների հաշվարկ, վերլուծություն և օպտիմալացում,

- հիմնական միջոցների տեխնիկատնտեսական աուդիտ ցանցային ընկերություն­ներում,

- արտադրության հիմնական միջոցների ավտոմատացում ցանցային ընկերություն­ներում,

- անձնակազմի ստանդարտ թվաքանակի հաշվարկման ծրագիր ցանցային ընկերու­թյուն­­ներում,

- վաճառքի գործունեության հաշվապահական հաշվառում և վերլուծություն իրականաց­նելու ծրագիր ցանցային ընկերությունների համար:


Գլխավոր տնօրեն` Ռուբեն Եղոյան

Հասցե՝ ՀՀ, 0025, Երևան, Մյասնիկյան պող. 5/1

Հեռ.՝ +374 (10) 559-659

Ֆաքս՝  +374 (10) 559-659

Կայք՝ www.energinst.am

էլ. փոստ՝ official@energinst.am