Այրվել է նախարարության մեկ աշխատասենյակը
Դեկտեմբերի 7-ին` ժամը 18 անց 10 րոպեի սահմաններում, հրդեհ է բռնկվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում` աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի աշխատասենյակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել` 18.43-ին:
Հրդեհի պատճառով աշխատասենյակի գույքը մասամբ այրվել է: Նախարարության մյուս աշխատասենյակները չեն տուժել: Հրդեհի պատճառները և վնասի չափերը ճշտվում են: