Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նորություններ

21.06.2012

Ուկրաինայի դեսպանություն

Ուշադրություն Ուկրաինայի դեսպանությունը  ներկայացրել է ուկրաինական այն ընկերությունների ցանկն ու արտադրության տեսականին, որոնք հետաքրքրություն են հայտնել արտասահմանյան գործընկերների հետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ: ... Դիտել ավելին
18.04.2012

ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այցելեց նաև ՀԱԷԿ

ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այցելեց նաև ՀԱԷԿ  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապրիլի 18-ին ընդունեց ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի և ԱԷՄԳ միջև համագործակցության  հարցերը: Մասնավորապես՝ քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի բարձրացման և ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված հարցերը, ի... Դիտել ավելին
17.04.2012

Երևան կժամանի ԱԷՄԳ-ի պատվիրակությունը

Երևան կժամանի ԱԷՄԳ-ի պատվիրակությունը Ապրիլի 18-19-ը Երևան կժամանի ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու. Ամանոն հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի նախարարի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ: ԱԷՄԳ պատվիրակությունը կայցելի նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայան:... Դիտել ավելին
11.04.2012

Իրանից Հայաստան նավթամթերք չի գալիս

Իրանից Հայաստան նավթամթերք չի գալիս ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նավթի  նախարարության հետ կա համագործակցության մասին պայմանավորվածություն, որի շրջանակում նախատեսվում է  Թավրիզից մինչև Երևան կառուցել նավթամթերատար խողովակաշար: ... Դիտել ավելին
29.03.2012

Վաղաժամ դադարեցվեց ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը

Վաղաժամ դադարեցվեց ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը Մարտի 29-ին Երևանում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վադիմ Միտյուշինը ստորագրեցին համաձայնագիր, որով վաղաժամ դադարեցվեց ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը:... Դիտել ավելին
29.03.2012

Հանդիպում էներգետիկ Համայանքի քարտուղարության տնօրենի հետ

Հանդիպում էներգետիկ Համայնքի քարտուղարության տնօրենի հետ 2012թ. մարտի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած Էներգետիկ Համայնքի քարտուղարության տնօրեն Սլավչո Նեյկովին: 2011թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է Դիտորդի կարգավիճակ Էներգետիկ Համայնքում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր: ... Դիտել ավելին
07.03.2012

«Կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագիր»

Երևանում ստորագրվեց «Կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագիր» փոխըմբռնման հուշագիրը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի գծով գլխավոր տնօրեն Օլիվյե դե Կամպը  և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ստորագրեցին «Հայաստանում կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագրի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: ... Դիտել ավելին
16.02.2012

Նախարարը ներկայացրեց 2012թ. գերակա խնդիրները

Նախարարը ներկայացրեց 2012թ. գերակա խնդիրները Փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամլո ասուլիսը: Նախարարը ներկայացրեց 2012 թվականի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի գերակա խնդիրներն  ու կարևորագույն ծրագրերը: Դրանցից առաջինը, թերևս, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության ապահովումն է:Այդ համատեքստում կարևոր է ՀԱԷԿ-ի էներգաբլոկի սթրես-թեստի անցկացումը: ... Դիտել ավելին
13.02.2012

ԵՋԷԿ-ի տարածքում իրականացվել են պայթեցումներ

ԵՋԷԿ-ի տարածքում իրականացվել են պայթեցումներ Փետրվարի 13-ին՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի ՋԷԿ-ի տարածքում  շինբարեկարգման նպատակով կատարվել են պայթեցման աշխատանքներ: Պայթեցման միջոցով կապամոնտաժվի 55 մետր բարձրությամբ թիվ 4 հովացման աշտարակը: ... Դիտել ավելին
02.02.2012

Արմեն Մովսիսյանը հանդիպել է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ

Արմեն Մովսիսյանը հանդիպել է «Ժառանգության »  ներկայացուցիչների հետ Փետրվարի 2-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավորների, ինչպես նաև Քաջարան համայնքի ներկայացուցիչների հետ:Հանդիպման նպատակն էր  քննարկել ՀՀ կառավարության  2011թ.-ի ապրիլի 27-ի N 627-Ն որոշման` մասնավորապես  Քաջարան համայնքի շուրջ ծագած խնդիրները: ... Դիտել ավելին