Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն - Էներգախնայողություն

Էներգախնայողություն

 Էներգախնայողությունը  իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն է` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը:

Անցյալ դարի վերջին տասնամյակներում համաշխարհային առաջավոր էներգախնայողության փորձը ցույց տվեց, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգածախսի 30-ից 40%-ը, իսկ վառելիքի տնտեսումը 2-ից 3 անգամ էժան է, քան համարժեք քանակությամբ վառելիքի արդյունահանումն  ու մատակարարումը սպառողներին:

Էներգախնայողությունը՝ որպես նոր աղբյուր, ավելի շահավետ է մյուս էներգաաղբյուրներից: Այսպես, ըստ Միջազգային էներգետիկական գործակալության տվյալների` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դոլարն ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան այն դոլարը, որը ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար: Հարկ է ընդծել, որ խնայված էներգիայի զգալի մասը ձեռք է բերվում սպառման ոլորտում, և այդ էներգիան էկոլոգիապես մաքուր է, քանի որ նրա ստացման պրոցեսը արտանետումներ չունի և, ընդհակառակը, նվազեցնում է արտանետումները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա մջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունն է` խթանել էներգախնայողությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչն էլ սահմանված է  «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում (2004թ.), «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում» (2007թ.), «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերա­կան­գնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության գործողությունների ծրագրում» (2010թ.) «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրությունում» (2013թ.), «ՀՀ էներգետիկ անվտանգություն գործողությունների 2014-2020թթ. ծրագրում» (2014թ.)  և «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական փաստաթղթում (2015թ.):

Հիմնվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի» վրա,  Համաշխարհային բանկը 2008թ.  իրականացրել է ուսումնասիրություն, որով  բացահայտել է տնտեսապես և ֆինանսապես կենսունակ էներգախնայողության ներուժ ունեցող ոլորտները,  իրացման խոչընդոտները և առաջարկել միջոցառումներ`  դրանք հաղթահարելու  համար:

            Հայաստանը մեծապես կարող է խնայել ներդնելով էներգախնայողության մեջ: Համաշխարհային բանկի 2008թ. ուսումնասիրությունը բացահայտեց, որ, ներդնելով էներգախնայողության մեջ, Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ. դրամ: Դա հավասար է էներգիայի խնայողության մոտ 1,21 մլն.տնհ տարեկան կամ 1 ՏՎտժ էլեկտրաէներգիա, կամ 600 մլն. մ3 բնական գազ: Բացի արտադրված էլեկտրաէներգիայի և ծախսերի խնայողությունը, էներգախնայողությունը մի անհրաժեշտ պայման է Հայաստանի էներգամատակարարման տարբերակման և հետևաբար տնտեսական մրցունակության բարելավման համար: Եվ սա կարող է իրականացվել ավելի քիչ ծախսերով, քան նոր արտադրական հզորությունների ստեղծման կամ էներգիայի ներմուծման համար ներդրումներ կատարելը: Էներգախնայողության ներդրումները հիմնականում տնտեսապես և ֆինանսապես կենսունակ են, հատկապես հանրային ոլորտի ներդրումները տալիս են ընդհանուր ներդրման առավելագույն վերադարձ:

     Զարգացման քաղաքականության գործողությունների ներքո ՀՀ կառավարությունը պարտավորվել է ընդունել ժամանակացույցային Էներգախնայողության գործողությունների ծրագիր (ԷԳԾ):

     2010թ. նոյեմբերի 7-ի № 43 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերա­կան­գնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության գործողությունների ծրագրին» (ԷԳԾ-1):  

    2017թ. փետրվարի 2-ի № 4-7 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «2017-2018 թվականների Հայաստանի Հանրապետության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին» (ԷԳԾ-2): Սույն որոշման ընդունմամբ սահմանվել են նոր միջոցառումներ, որոնք կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերի որոշակիացմանը: 

   2016թ. ընդունվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին», օրենքում լրացումները և փոփոխությունները կատարելու մասին օրենքը, որի ընդունմամբ սահմանվել են մի շարք պարտադիր պահանջներ էներգախնայողության ոլորտում, մասնավորապես՝ տնտեսության ճյուղերի դասակարգում ըստ էներգատարության՝ բարձր, միջին և ցածր, նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջների սահմանում ՀՀ կառավարության կողմից, ՀՀ էներգետիկ հաշվեկշռի վարում, մշակում և հրապարակում պետական վիճակագրություն իրականացնող և էներգախնայուղության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարում իրականացնող լիազոր մարմիների կողմից և այլն:

       2015թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության 1492-Ն որոշմամբ սահմանվել են էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը: Սույն որոշման ընդունմամբ սահմանվել են էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոն­ներից՝ ընձեռնելով գազի և էլեկտրաէներգիայի տնտեսման հնարավորություն:

2015թ. մայիսի 8-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև կնքվել է «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը ՀՀ էներգետիկ հաշվեկշռի կազմման համար տրամադրվող տեղեկատվության վերաբերյալ» համաձայնագիր:

            2017թ. փետրվարի 1-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից պաշտոնապես հրապարակվել է Հայաստանի 2015թ. էներգետիկ հաշվեկշիռը:

            2018թ. հունվարի 31-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից պաշտոնապես հրապարակվել է Հայաստանի 2016թ. էներգետիկ հաշվեկշիռը:

            2015թ. սեպտեմբերի 10-ի 1026-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել էներգետիկ փորձաքննության իրականացման կարգում, որով հստա­կեցվել են գործող կարգում փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների իրավական կարգավիճակը, դրանց հավատարմագրման և դրանց կողմից համապատասխան սերտի­ֆի­կատներ տալու գործառույթները: 

          2018թ. ապրիլի 12-ի № 426-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը: Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2019թ. հոկտեմբերի 24-ից:

 Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շենքերում լրացուցիչ կապիտալ ներդրումները կարող են կազմել առավելագույնը 15%, իսկ էներգախնայողության արդյունքը` մինչեւ 50%: Հայաստանի շուրջ 19000 շենքերի գերակշռող մասը կառուցվել են խորհրդային ժամանակներում` 35-ից 60 տարի առաջ` առանց որևէ էներգախնայողության դիտարկման: Այդ շենքերից շատերը քայքայված վիճակում են և չեն ապահովում նվազագույն հիգիենիկ և հարմարավետ կյանքի պայմաններ: Էներգիայի օգտագործումը, ըստ մեկ մետր քառակուսու, մոտ 3-ից 5 անգամ բարձր է, քան զարգացած երկրներում և տատանվում է տարեկան 320-ից 690 կՎտժ/մ2: Համաձայն նախնական ուսումնասիրությունների` բնակելի և հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով ջեռուցման համար  նախատեսված էներգասպառումը հնարավոր է կրճատել առնվազն 40%-ով: Նորակառույցները, որոնք կազմում են բոլոր շենքերի շուրջ 10-ից 12% հիմնականում մասնավոր են և հաճախ կառուցվում են սահմանափակ ֆինանսական միջոցներով, ինչը բերում է ոչ համարժեք շինանյութերի օգտագործման: Շենքերում խնայված էներգիայի մեկ միավորի միջին արժեքը կազմում է 1-ից 4 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար, մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգի արտադրած էներգիայի միջին արժեքը 5 ԱՄՆ ցենտ է, իսկ նոր նախատեսված արտադրական հզորությունների արտադրանքի արժեքը՝ 8 ԱՄՆ ցենտից ավելին: Շենքերի ջեռուցումը, հովացումը և տարբեր սարքավորումների օգտագործումը ամենամեծ սպառիչներն են շենքերում: Նշված սարքավորումների էներգախնայողության բարելավմանը զուգահեռ սպառողի արդյունավետ վարքագիծը այս ոլորտում կիրացնի ավելի մեծ խնայողության ներուժ (մինչև 60%):

Էներգախնայողությունը  իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն է` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը:

Անցյալ դարի վերջին տասնամյակներում համաշխարհային առաջավոր էներգախնայողության փորձը ցույց տվեց, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգածախսի 30-ից 40%-ը, իսկ վառելիքի տնտեսումը 2-ից 3 անգամ էժան է, քան համարժեք քանակությամբ վառելիքի արդյունահանումն  ու մատակարարումը սպառողներին:

Էներգախնայողությունը՝ որպես նոր աղբյուր, ավելի շահավետ է մյուս էներգաաղբյուրներից: Այսպես, ըստ Միջազգային էներգետիկական գործակալության տվյալների` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դոլարն ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան այն դոլարը, որը ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար: Հարկ է ընդծել, որ խնայված էներգիայի զգալի մասը ձեռք է բերվում սպառման ոլորտում, և այդ էներգիան էկոլոգիապես մաքուր է, քանի որ նրա ստացման պրոցեսը արտանետումներ չունի և, ընդհակառակը, նվազեցնում է արտանետումները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա մջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունն է` խթանել էներգախնայողությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչն էլ սահմանված է  «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում (2004թ.), «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում» (2007թ.), «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերա­կան­գնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության գործողությունների ծրագրում» (2010թ.) «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրությունում» (2013թ.), «ՀՀ էներգետիկ անվտանգություն գործողությունների 2014-2020թթ. ծրագրում» (2014թ.)  և «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական փաստաթղթում (2015թ.):

Հիմնվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի» վրա,  Համաշխարհային բանկը 2008թ.  իրականացրել է ուսումնասիրություն, որով  բացահայտել է տնտեսապես և ֆինանսապես կենսունակ էներգախնայողության ներուժ ունեցող ոլորտները,  իրացման խոչընդոտները և առաջարկել միջոցառումներ`  դրանք հաղթահարելու  համար:

            Հայաստանը մեծապես կարող է խնայել ներդնելով էներգախնայողության մեջ: Համաշխարհային բանկի 2008թ. ուսումնասիրությունը բացահայտեց, որ, ներդնելով էներգախնայողության մեջ, Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ. դրամ: Դա հավասար է էներգիայի խնայողության մոտ 1,21 մլն.տնհ տարեկան կամ 1 ՏՎտժ էլեկտրաէներգիա, կամ 600 մլն. մ3 բնական գազ: Բացի արտադրված էլեկտրաէներգիայի և ծախսերի խնայողությունը, էներգախնայողությունը մի անհրաժեշտ պայման է Հայաստանի էներգամատակարարման տարբերակման և հետևաբար տնտեսական մրցունակության բարելավման համար: Եվ սա կարող է իրականացվել ավելի քիչ ծախսերով, քան նոր արտադրական հզորությունների ստեղծման կամ էներգիայի ներմուծման համար ներդրումներ կատարելը: Էներգախնայողության ներդրումները հիմնականում տնտեսապես և ֆինանսապես կենսունակ են, հատկապես հանրային ոլորտի ներդրումները տալիս են ընդհանուր ներդրման առավելագույն վերադարձ:

            Զարգացման քաղաքականության գործողությունների ներքո ՀՀ կառավարությունը պարտավորվել է ընդունել ժամանակացույցային Էներգախնայողության գործողությունների ծրագիր (ԷԳԾ):

2010թ. նոյեմբերի 7-ի № 43 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերա­կան­գնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության գործողությունների ծրագրին» (ԷԳԾ-1):

          2017թ. փետրվարի 2-ի № 4-7 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «2017-2018 թվականների Հայաստանի Հանրապետության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին» (ԷԳԾ-2): Սույն որոշման ընդունմամբ սահմանվել են նոր միջոցառումներ, որոնք կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերի որոշակիացմանը:

            2016թ. ընդունվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին», օրենքում լրացումները և փոփոխությունները կատարելու մասին օրենքը, որի ընդունմամբ սահմանվել են մի շարք պարտադիր պահանջներ էներգախնայողության ոլորտում, մասնավորապես՝ տնտեսության ճյուղերի դասակարգում ըստ էներգատարության՝ բարձր, միջին և ցածր, նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջների սահմանում ՀՀ կառավարության կողմից, ՀՀ էներգետիկ հաշվեկշռի վարում, մշակում և հրապարակում պետական վիճակագրություն իրականացնող և էներգախնայուղության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարում իրականացնող լիազոր մարմիների կողմից և այլն:

           2015թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության 1492-Ն որոշմամբ սահմանվել են «էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը»: Սույն որոշման ընդունմամբ սահմանվել են էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոն­ներից՝ ընձեռելով գազի և էլեկտրաէներգիայի տնտեսման հնարավորություն:

           2015թ. մայիսի 8-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև կնքվել է «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը ՀՀ էներգետիկ հաշվեկշռի կազմման համար տրամադրվող տեղեկատվության վերաբերյալ» համաձայնագիր:

             2017թ. փետրվարի 1-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից պաշտոնապես հրապարակվել է Հայաստանի 2015թ. էներգետիկ հաշվեկշիռը:

           2016թ. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: