Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Համակարգի ընկերություններ - «ՄԷԿ» ՓԲԸ

«ՄԷԿ» ՓԲԸ

   «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 2003 թ.  մայիսի 8-ից: 2003 թ.  հուլիսի 17-ին կազմակերպությունը սեփականաշնորհեց «Սևան- Հրազդան Կասկադ» ՍՊԸ-ի գույքը և 2003 թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ Հասարակական ծառայությունների վերահսկման հանձնաժողովը գրանցեց թիվ 0108 լիցենզիան` էլեկտրաէներգիայի արտադրության համար: Կազմակերպությունը իրականացնում է Կասկադի վերականգնման և տեխնիկական արդիականացման քաղաքականություն:

   2004թ. կառուցվեց կազմակերպության` ժամանակակից չափանիշներին համապատասխան գրասենյակը: Կազմակերպության տեխնիկական և ինժեներական անձնակազմը ընտրվել էր «Սևան-Հրազդան Կասկադ» ՍՊԸ-ի աշխատակազմից:

   «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ սեփականության մեջ են մտնում «Սևան-Հրազդան Կասկադի» յոթ ՀԷԿ-երը` Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ. կՎտ.ժամ:  ՀԷԿ-երը գտնվում են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը: Սևանա լճի և Հրազդան գետի ջրի օգտագործումը (որը հանդիսանում է էներգիայի արտադրության հիմնական աղբյուրը) հնարավորություն է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը:

   Սևան-Հրազդան Կասկադը 2011թ. դարձավ մասնավոր և վերանվանվեց «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ:

 Գլխավոր տնօրեն`

Ռոման Վլադիմիրի Զոհրաբյան

Հասցե՝ ք. Երևան, Ադոնցի փող., 10 բ. շենք

Հեռ.՝ +374 (10) 245-099, +374 (10) 230-812

Ֆաքս՝ +374 (10) 245-199

Կայք՝ http://mek.am

Էլ. փոստ՝ office@mek.am

Ռոման Վլադիմիրի Զոհրաբյան