Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Ծրագրեր - Ներդրումային ծրագրեր - Կենսազանգվածի էներգետիկա

Կենսազանգվածի էներգետիկա

Կենսագազ 

 

     Կենսագազի ստացման պոտենցիալը Հայաստանում տարեկան մոտ 135 մլն մ3 է: Այս բնագավառում դեռ առաջին ծրագրերն են իրականացվում: Երևան քաղաքի «Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանում և էլեկտրականության արտադրություն» Մաքուր զարգացման մեխանիզմի իրականացման վերաբերյալ Ճապոնական «Շիմիզու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր: Համաձայն Ճապոնական «Շիմիզու» ընկերության գնահատականների` նախագծի յուրաքանչյուր փուլի իրականացման արդյունքում տարեկան կտրվածքով կարելի է ակնկալել նվազագույնը 56000 տոննա CO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատումների առաջացում:

 

 Կենսաէթանոլ 

 

     Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային Բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել է «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության և յուրացման ներուժի և հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը: Ծրագրի շրջանակներում, երկարաժամկետ հեռանկարի համար կենսաէթանոլի արտադրության ներուժը գնահատվել է մոտ 30000 տոննա տարեկան, ինչը կազմում է Հանրապետությունում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10%-ը: Կենսաէթանոլը առավելագույնս արդյունավետ արտադրելու համար որպես հումք խորհրդատուի կողմից առաջարկվել են այնպիսի գյուղատնտեսական մշակաբույսեր ինչպիսիք են` գետնախնձորը և եգիպտացորենը, ինչպես նաև ցելյուլոզային հումքը: Ներկայումս իրականացվում է առաջադեմ երկրների փորձի ուսումնասիրություն` երկրորդ սերնդի կենսաէթանոլի արտադրական շղթայում ցելյուլոզային հումքի վերամշակման նորագույն տեխնոլոգիաների կիրառելիությունը Հայաստանի պայմաններում: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել կենսազանգվածի արդյունավետ բաժանումն երեք հիմնական բաղադրիչների` հեմիցելյուլոզի,  լիգնինի և ցելյուլոզայի:  Պետք է նշվի, որ կենսաէթանոլի արտադրությունը կազմակերպելով Հանրապետությունում ոչ միայն կառաջանա այլընտրանքային շարժիչային վառելիք, այլ նաև կստեղծվեն բազմաթիվ լրացուցիչ աշխատատեղեր:

     ՀՀ-ում կենսաէթանոլի արտադրության ծրագիրն առաջարկվում է ներդրողներին: Բեռնել այստեղ