Երևանում քննարկվեց Եվրամիություն - Հայաստան էներգետիկ համագործակցությունը
Հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ "ԻՆՈԳԵՅԹ"-ը և Էներգետիկ Համաժողովը Հայաստանի Հանրապետությունում. տեղեկատվական միջոցառում և կլոր սեղան: Այն նվիրված էր "ԻՆՈԳԵՅԹ" ԾՐԱԳՐԻ և ԷՆԵՐԳԵՏԻԿ համայնքի պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային էներգետիկ համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկ շուկայի մոտարկմանը և էներգետիկ մատակարարումների անվտանգությանը:
Միջոցառումը կազմակերպված էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, "ԻՆՈԳԵՅԹ"-ի տեխնիկական քարտուղարության և Էներգետիկ համաժողովի քարտուղարության հետ համատեղ:
"ԻՆՈԳԵՅԹ" ծրագիրը հանդիսանում է Եվրամիության և ԵՄ արևելյան գործընկերության երկրների (ներառյալ՝ Հայաստանի) և Կենտրոնական Ասիայի երկրների միջև էներգետիկ քաղաքականության ոլորտում իրականացվող հիմնական նախաձեռնությունը:
Ավելին, ս.թ. հոկտեմբերի 6-ից Էներգետիկ Համայնքի պայմանագրի շրջանակներում Հայաստանին շնորհվել է Դիտորդի կարգավիճակ:
Էներգետիկ Համայնքի հիմնական նպատակներն են.
• ստեղծել կարգավորվող և շուկայական համակարգ, որը ունակ կլինի ներգրավել ներդրումներ էներգակիրների կայուն ու անընդհատ մատակարարումների համար
• ստեղծել ինտեգրված էներգետիկ շուկա
• բարձրացնել մատակարարումների անվտանգությունը և բարելավել բնապահպանական վիճակը
Միջոցառման առաջին մասը նվիրված էր Հայաստանում "ԻՆՈԳԵՅԹ" ծրագիրի և Եվրոպական համայնքի գործունեությանը , իսկ երկրորդ մասը նվիրված էր էներգետիկ շուկաների մոտարկմանը և էներգետիկ մատակարարումների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև եղան թե՛ տեղացի, և թե՛ ԵՄ փորձագետների կողմից մշակված զեկույցների ներկայացումներ:
Քննարկումների կիզակետում են Հայաստանի էներգետիկ ոլորտի ընթացիկ իրավիճակն ու ապագա զարգացումներին նվիրված խնդիրները, և Եվրամիության՝ Հայաստանին աջակցության հետագա նախաձեռնությունները: