Նախարարն ամփոփեց 2011 թվականի ցուցանիշները
Դեկտեմբերի 22-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Մովսիսյանի ամենամյա ամփոփիչ ասուլիսը, որից առաջ նախարարը շնորհավորեց հանրապետության էներգետիկներին դեկտեմբերի 22-ի տոնի` էներգետիկի օրվա առթիվ:Նրանց մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք` ի նպաստ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման:Նախարարը հանրապետության նախագահի և վարչապետի կողմից տրված պետական պարգևներ հանձնեց համակարգի աշխատակիցներին:
Նախարար Արմեն Մովսիսյանը համառոտ ներկայացրեց 2011թվականի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ունեցած ձեքբերումները և մակրոտնտեսական ցուցանիշները:
Նախարարը տեղեկացրեց, որ 2011 թվականի ընթացքում հարապետությունում արտադրվել է 7,4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 933 մլն կՎտժ-ով կամ 14,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1,36 մլրդ կՎտժ, որը 295 մլն կՎտժ-ով, կամ 28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
2011 թվականին ներքին շուկայում սպառվել է 5.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 504 մլն կՎտժ-ով կամ 10 տոկոսով ավելի է 2010 թվականի համեմատ:
Ներքին շուկայում էլեկտրաէներգիայի ծախսի աճը` ըստ հիմնական ոլորտների հետևյալն է`
1. բնակչություն - 11,6 տոկոս
2. բյուջետային կազմակերպություններ -12,6 տոկոս
3. արդյունաբերություն - 4 տոկոս
4. փոքր ու միջին բիզնես -20,3 տոկոս
5. ոռոգման և խմելու ջրերի համակարգը - 26 տոկոսով պակաս, քան նախորդ տարում:
2011թ. Հայաստան է ներկրվել 2077մլն.խորանարդ մետր գազ, նախորդ տարվա 1765 մլն խորանարդ մետրի դիմաց: Գազի ոլորտում աճը կազմել է 312 մլն խորանարդ մետր, կամ 17,7 տոկոս: Առանձին սպառողների խմբերի մասով գազի սպառման աճը կազմել է.
1. էներգետիկա - 35,8 տոկոս
2. բնակչություն - 20,6 տոկոս
3. տարբեր սպառողների մասով - 15,6 տոկոս
4. ԱԳԼՃԿ - 13,7 տոկոս
Հանքարդյունաբերության ոլորտում 2011թվականի ընթացքում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները`
արդյունահանված հանքաքարը` բնեղեն արտահայտությամբ կազմել է 20,2 մլն տոննա, որը մոտ 10 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Ընթացիկ տարում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է շուրջ 10 տոկոսով , մոլիբդենինը` 15 տոկոսով, բազմետաղային խտանյութի արտադրանքը` 9,2 տոկոսով, ցինկինը` 9,2 տոկոսով:
Հանրապետությունում արտադրվել է 1266 կգ ոսկի, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 30 տոկոսով: Ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության ոլորտում ապրանքային արտադրանքը կազմել է մոտ 186,5 մլրդ դրամ, որը 19,5 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:
Ընթացիկ տարում տրվել է հանքարդյունահանման 45 լիցենզիա, որոնցից 3-ը` մետաղական հանքարդյունահանման:
2011 թվականի ընթացքում տրվել է ուսումնասիրության 66 լիցենզիա, որոնցից 7` մետաղական հանքավայրերի համար:
2011 թվականի ընթացքում նախարարության նախաձեռնությամբ ընդունվել են կառավարության և վարչապետի 90 որոշումներ: Ընդունվել է նաև <ՀՀ ընդերքի մասին> օրենսգիրքը, փոփոխություններ են կատարվել նաև 9 օրենքներում:
Նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:Ասուլիսի ավարտին նախարարը շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթեց առողջություն ու բեղմնավոր տարի: