Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.10.2011

Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը կարևոր է ԱՊՀ երկրների համար

 Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը կարևոր է ԱՊՀ երկրների համար

Հոկտեմբերի 24-26-ը  Երեւանում անցկացվեց  Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման` ԱՊՀ անդամ երկրների համաժողովի 12-րդ նիստը: Նիստին մասնակցում էին 6 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչները:

Քննարկվեցին մի շարք կարեւորագույն հարցեր` կապված ԱՊՀ տարածքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման խնդրի հետ: Համաժողովի մասնակիցները կարևորեցին ԱՊՀ տարածքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հանգամանքը:

Նիստի ավարտին ստորագրվեցին  արձանագրություններ` խնդրահարույց հարցերում ուղիների որոնման եւ համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման վերաբերյալ: