Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Համակարգի ընկերություններ - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ի ստեղծումը

 

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը  /այսուհետև` Ընկերություն/ ստեղծվել է  ՀՀ կառավարության  20.07.98թ. N450 որոշման հիման վրա «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» դուստր  ձեռնարկությունը  «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական  ընկերության վերակազմավորման միջոցով, այնուհետև ՀՀ կառավարության 23.11.99թ. N709 որոշման հիման վրա «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել և միացել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը: Ընկերությունը «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» դուստր ձեռնարկության, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»  ՊՓԲԸ-ի և «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանության» ՊՓԲԸ-ի` իրավահաջորդն է: Ընկերության բաժնետոմսերի կառավարումն  իրականացվում է  ՀՀ  կառավարության  06.11.2003թ. N1694-Ն որոշման 1-ին, 2-րդ կետերի համաձայն: Ընկերությունը ղեկավարվում է նաև ՀՀ կառավարության 03.06.2004թ. N819-Ն որոշմամբ:

 

Ընկերությունը շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետիրոջ պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:           Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման պետական գրանցում) պահից:

 

 

 

Վարչակազմակերպչական կառուցվածքը

 

ԲԷՑ ՓԲԸ-ի վարչակազմակերպչական  կառուցվածքը  հաստատվել է ընկերության խորհրդի կողմից 2007թ-ին և այն կազմված է վարչապարատից՝ իր ստորաբաժանումներով, և թվով ինը մասնաճյուղերից, որոնցից «Արևելյան», «Արևմտյան», «Կենտրոնական»,  «Գորիսի», «Զանգեզուրի», «Հյուսիսային», «Հարավային» մասնաճյուղերն իրականացնում են

 

ընկերության լիցենզավորված մենաշնորհային հիմնական գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը, իրենց պատկանող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով: «Նախագիծ» մասնաճյուղը կատարում է Էներգետիկ  օբյեկտների  կառուցվածքների  գիտահետազոտական  և նախագծային

 

աշխատանքները, իսկ «Էներգետիկ Օբյեկտների Կառուցման Տնօրինություն» մասնաճյուղը

 

իրականացնում է էներգետիկ օբյեկտների և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի

 

կառուցումը։

 

Հաշվեկշիռ 

 
 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշռում  հաշվառված են `

 

-    220կՎ-ի - 13 և 110կՎ-ի - 2 ենթակայաններ, որտեղ  գործող 33 ուժային տրանսֆորմատորների  ընդհանուր  հզորությունը կազմում է 2561,0 ՄՎԱ և  մեկ «Ագարակ» 220կՎ փոխանջատման կետ։      220կՎ և 110կՎ ենթակայաններում տեղադրված գործող ուժային տրանսֆորմատորների հզորությունը բավարարում է սպառվող էլեկտրաէներգիայի հաղորդումը։

 

-           330, 220, 110 կՎ նախագծային եզրաչափերով օդային գծերի ընդհանուր երկարությունը կազմում է  1914,73 կմ, այդ թվում 330կՎ –  127,62 կմ, 220կՎ –   1366,51 կմ, 110կՎ –  420,6 կմ, որից 26,58 կմ գտնվում է Վրաստանի տարածքում, ինչպես նաև 10 և 6 կՎ – 9,6 կմ։

 

-           «Լոռի» հողմաէլեկտրակայան՝ 4 ագրեգատներով 2,64  ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

 

ՀՀ էներգահամակարգը «Ագարակ» 220կՎ փոխանջատման կետի միջոցով կապված է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգի հետ «Ահար-1,2» 220կՎ միջպետական գծերով, իսկ «Ալավերդի» 220կՎ‚ «Լալվար» և «Նինոծմինդա» 110կՎ օդային գծերով Վրաստանի Հանրապետության էներգահամակարգի հետ։


 
 

Հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

 

 

Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեության իրականացմամբ շահույթի ստացումը:

 

Ընկերության գործունեության տեսակներն են`

 

-  Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում։

 

- Հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

 

Ընկերությունը իրավունք ունի և պարտավոր է իրականացնել էլեկտրական էներգիայի

 

(հզորության) հաղորդման գործունեության  էությունը կազմող հետևյալ գործառույթները`

 

ա/ Հաղորդման ցանցի սպասարկում  և շահագործում.

 

բ/ Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առուվաճառք բաշխողին կամ անմիջապես սպառողին կամ արտահանողին.

 

գ/ Հաղորդման ցանցով իր և (կամ) Ներկրողի (ներկրողների) և (կամ) Բաշխողի և (կամ) Սպառողների և (կամ) 

   Արտահանողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական էներգիայի հաղորդում

 

դ/ էլեկտրական էներգիայի տարանցում երրորդ երկրներ.

 

ե/ Հաղորդման ցանցի ընդլայնում և զարգացում.

 

զ/ Իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող հաշվիչների պլանային և արտապլանային նորոգման և պետ. ստուգաչափման ապահովում.

 

է/ Էներգետիկ օբյեկտների գիտահետազոտական և նախագծային աշխատանքների կատարում.

 

ը/ էներգետիկ օբյեկտների և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցում.

 

-  Հողմաէլեկտրակայանի   կառուցում.

 

-  Հողմաէլեկտրակայանում  էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն։

 

Ընկերությունը իրավունք ունի իրականացնել իր արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) փոխակերպում (տրանսֆորմացիա),առաքում (վաճառք) և դրանց իրականացման համար անհրաժեշտ  էլեկտրակայանների շահագործում։

 

-  Բնական գազի օգտագործման ցանցի կառուցում։

 

- Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած  տնտեսական

 

գործունեություն։

 

Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի /հատուկ թուլյատվություն/ առկայության դեպքում՝ լիցենզիա

 

ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում։ Եթե լիցենզիայի պայմաններով նախատեսված է, որ Ընկերությունը, բացի լիցենզավորվող գործունեությունից, չի կարող զբաղվել այլ գործունեությամբ, կամսահմանափակումներ են

 

դրվում գործունեության այլ տեսակներով զբաղվելու վրա,ապա Ընկերությունը լիցենզիայի

 

գործողության ժամկետում

 

իրավունք չունի զբաղվելու այլ գործունեությամբ , բացառությամբ լիցենզիայով չարգելված

 

գործունեության։

 

Ներդրումային և դրամաշնորհային ծրագրեր

 

ԲԷՑ ՓԲԸ-ն հանդես գալով որպես <Պատվիրատու> հաջողությամբ արդեն իրականացրել  և ներկայումս իրականացնում է մի շարք ներդրումային եւ դրամաշնորհային ծրագրերով նախատեսված կառուցման և վերակառուցման աշխատանքներ, որոնք են.

 

1. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ՀՀ Էներգահամակարգին տրամադրված ընդհանուր 15մլն. ԱՄՆ դոլարի դրամաշնորհի միջոցներից 110/220կՎ ենթակայաններում փոխարինվել են մեխանիկական հաշվիչները ABB ընկերության էլեկտրոնային հաշվիչներով, որի նպատակն էր նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:

 

2. Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 27.07.1998թ-ի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա 21.12.1998թ-ին ԲԷՑ ՓԲԸ-ի, գերմանական KfW Բանկի և ՀՀ Ֆինանսների ու Էկոնոմիկայի նախարարության միջեւ կնքված <Վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման>պայմանագրով նախատեսված 27.5 մլն. ԳՄ գումարով <Վանաձոր-2> և <Կամո> 220կՎ ենթակայանների ամբողջական վերակառուցումը, որն արդեն երեք տարի է ինչ ավարտվել է և հաջողությամբ շահագործման է հանձնվել (ամբողջապես վերազինված է գերժամանակակից սարքավորումներով):


 

3. Վերոհիշյալ ենթակայանների վերակառուցման արդյունքում տնտեսված 4.2 մլն. Եվրո գումարի և 2003թ-ի Նոյեմբերի 21-ին ԲԷՑ ՓԲԸ-ի, գերմանական KfW բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքված <Վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման> պայմանագրով նախատեսված 4.7 մլն. Եվրո գումարով արդեն իրականացվել են <Ալավերդի-2> ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքները:

 

4. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև 1999թ-ի մարտի 30-ին կնքված <Զարգացման վարկային համաձայնագրով> նախատեսված ընդհանուր 19,6 մլն. ԱՄՆ դոլար գումարով մասնակի փոխարինվել են <Շինուհայր>, <Եղեգնաձոր>, <Աշնակ>, <Արարատ-2>, <Զովունի>, <Շահումյան-2>, <Լիճք> և  <Մարաշ>  220կՎ ենթակայանների սարքավորումները:

 

5. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Կառավարությունների միջև 08.10.2003թ-ին կնքված Փոխհամաձայնության Հուշագրով և դրան կից 12.07.2004թ-ի հավելվածով ՀՀ Էներգետիկայի նախարարությանը տրամադրվել էր 3.5 մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհ` <Պուշկինի լեռնանցքում> 2.6 ՄՎՏ հողմաէլեկտրակայանի կառուցման և Սիսիանում քամու մոնիթորինգի համար: 2005թ-ի դեկտեմբերին շահագործման են հանձնվել տարածաշրջանում առաջին վերոհիշյալ  «Լոռի»հողմաէլեկտրակայանը:

 

6. Իրանի Իսլամական Հանրապետության <Սանիր> ընկերության և ԲԷՑ ՓԲԸ-ի միջև 16.10.2002թ-ի պայմանագրով նախատեսված 8.4 մլն. ԱՄՆ դոլար գումարով կառուցվել է <Ագարակ-Շինուհայր>  220կՎ երկրորդ ՕԳ-ը: