Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն - Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միջոցառումներ

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ԵՎ վերացման միջոցառումներ

10.06.2016

 Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ

Հունիսի 8-9-ը, ՀՀ ԱԻ նախարարությունը, Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ, ՀՀ Շիրակի մարզում իրականացրեց «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժությանը ներկա էին ՀՀ պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը:

Ուսումնավարժությունում ընդգրկված էին ՀՀ բոլոր նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչները:

            Ուսումնավարժության նպատակն էր՝ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը, ինչպես նաև՝ միջազգային օգնության դիմելու հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկումը:

Ուսումնավարժության կարևոր խնդիրներից էր, նաև, համատեղ լրատվական կենտրոնի աշխատանքների կազմակերպումը, որը հնարավորություն է ընձեռում իրավիճակի մասին հասարակությանը համակարգված և համակողմանի տեղեկատվություն ապահովել:

Այդ նպատակով, ուսումնավարժության մասնակիցները ծանոթացան ԱԻՆ շարժական լրատվական կենտրոնին, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով աղետի գոտուց լրատվամիջոցներին օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու և բնակչությանն իրազեկելու համար: Գործի դրվեց և փորձարկվեց ուժեղ երկրաշարժի դեպքում տեղեկատվական հոսքերի կառավարման, տեղեկատվական, հասարակության իրազեկման պլանը:

Միջոցառման ավարտին մասնակիցներն ամփոփեցին ուսումնավարժության արդյունքները, իսկ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ուսումնավարժությունը ևս մեկ քայլ առաջընթաց կապահովի Հայաստանում հնարավոր աղետների դեմ պայքարում՝ պետության միասնական ու համակարգված քաղաքականության վարման տեսանկյունից:

 

 

08.07.2015

Ուսումնավարժություն` ճգնաժամային հաղորդակցության թեմայով 

Հուլիսի 7-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը, որը կազմակերպել էր ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ:

Վարժանքին ներկա էին բոլոր նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները, այդ թվում՝ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը:  

Ուսումնավարժության ընթացքում առաջին անգամ գործարկվեց աղետների ժամանակ ձևավորվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը (ՄՄԼԿ), որի հիմնական նպատակն էր աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` փորձելով կանխել խուճապի տարածումը:

 ՄՄԼԿ-ի կազմում ընդգրկվել էին ներկայացուցիչներ ՀՀ բոլոր գերատեսչություններից, ովքեր իրավասու կլինեն իրենց լիազորած մարմնի կողմից լրատվական կենտրոնին ներկայացնել ԱԻ արձագանքմանը նպաստող տեղեկատվություն: Լրատվական կենտրոնի հաջորդ կարևոր խնդիրը զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ փոխգործակցությունն էր:

ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի Նորթ Աթլանթիկի դիվիզիայի ներկայացուցիչ Դևաի Ուոնգը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքին ամերիկյան կողմին հրավիրելու համար և նշեց, որ իրենք հասկանում ենք, թե որքան կարևոր է նման վարժանքի կազմակերպումը և մշտապես պատրաստ են աջակցել ոլորտի հայ մասնագետներին աղետների ռիսկի նվազեցման, հանրային իրազեկման քաղաքականության մշակման և իրականացման գործում:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ:

 

 

03.06.2015

Հանրային իրազեկման աշխատաժողով Երևանում

Հունիսի 2-3-ը, ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը կազմակերպել էին «Հայաստանի Հանրապետությունում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողով:

Միջոցառման նպատակն էր՝ նախապատրաստել հուլիսին կայանալիք «Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի ժամանակ ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը:

Աշխատաժողովում ընդգրկված էին ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ձեռնարկությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում հայ և ամերիկացի փորձագետները անդրադարձան ԱԻ՝ ռիսկի և ճգնաժամային լրատվության սկզբունքներին ու առանձնահատկություններին, միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի կազմավորմանը, ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության պլանին և այլ հետաքրքիր ու օգտակար թեմաների: