Նախարարը ամփոփեց կիսամյակի ցուցանիշները
Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ներկայացրեց անցած կիսամյակի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում արձանագրված ցուցանիշները:
Վիճակագրության համաձայն՝ անցած 6 ամիսների ընթացքում Հանրապետությունում արտադրվել է 3 մլրդ 721 մլն կՎտ/ժ էլեկրաէներգիա, որը 16 տոկոսով ավել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Անցած կիսամյակի ընթացքում էլեկտրաէներգիայի ներքին սպառումը 47,45 տոկոսով ավել էր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ թվում բնակչության ծախսը ավելացել էր 11 տոկոսով, փոքր և միջին բիզնեսի ծախսը ավելացել էր 18 տոկոսով: Իսկ ոռոգման և խմելու ջրի համակարգերի էլեկտրաէներգիայի սպառումը անցած կիսամյակի ընթացքում նվազել էր 26 տոկոսով: Անցած 6 ամիսների ընթացքում էլետրաէներգիայի արտահանման ծավալը 62 տոկոսով ավել էր նախորդ տարվա համեմատ:
Լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում: Այսպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արդյունահանված հանքաքարը բնեղեն արտահայտությամբ կազմել է 104,9 տոկոս:
Նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: