Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.05.2011

Հանրային լսումներ Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ

Հանրային լսումներ Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ

Այսօր Արմավիրի մարզպետարանում  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, Արմավիրի մարզպետարանի  և «ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցան երկրորդ հանրային լսումները Մեծամոր քաղաքի հարևանությամբ կառուցվելիք միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ:
Լսումների ընթացքում ամփոփվեց Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի Բնապահպանական  (Շրջակա միջավայրի վրա  ազդեցության գնահատման) հաշվետվության բովանդակությունը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացնելով ծրագրի հետ կապված մանրամասները` նշեց, որ նոր միջուկային էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է  իրականացնել շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ:
Արեգ Գալստյանի խոսքով  նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար կատարվող ներդրումների և զբաղվածության աճի շնորհիվ շրջանում կստեղծվեն բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ:
Նախարարի տեղակալը շեշտեց նաև, որ ԱԷԿ-92 նախագիծը բացառում է Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառով միջուկային կայանում ծագած խնդիրներից շատերը:  Այդուհանդերձ, ինչպես նշեց Արեգ Գալստյանը, Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի նախագծում հաշվի են առնվելու միջազգային միջուկային հանրության կողմից այս իրադարձությունների ուսումնասիրությունների արդյունքում յուրացված դասերը: