Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.10.2011

ՀԱԷԿ-ում երկրաշարԺը նույնիսկ չեն զգացել

ՀԱԷԿ-ում  երկրաշարժը նույնիսկ չեն զգացել

 Թուրքական զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, թե իբր հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայկական ատոմակայանը , և ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել:

atomak111_small

Ի պատասխան  բազմաթիվ  զանգերի` ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն և Հայաստանի   Ատոմային  էլեկտարակայանը հայտարարում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Հայկական ԱԷԿ-ի արտադրական տարածքում  ցնցումը եղել է ընդամենը 3 բալ , որը  ՀԱԷԿ-ին որևէ վնասվածք պատճառել չէր կարող:
Ինչպես մինչեւ երկրաշարժը, այնպես էլ երկրաշարժից հետո ՀԱԷԿ-ի   անվտանգությունը գտնվում է միջազգային չափանիշներով եւ կանոններով սահմանված մակարդակի վրա, և որևէ արտահոսքի մասին խոսք անգամ լինել չի կարող :