ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար ներդրվել է 130 մլն դոլար
1995 թվականից սկսած Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար հատկացվել է 130 մլն դոլար:
Այդ հարցում Հայաստանին օժանդակել են Ամերիկայի Միացյալ Նահանգները` 60 մլն դոլար, Եվրամիությունը` 26 մլն դոլար (առաջիկա 1-2 տարիների ընթացքում ԵՄ-ն կհատկացնի ևս 10 մլն դոլար), Ռուսաստանի Դաշնությունը` 7,7 մլն դոլար (առաջիկայում ՌԴ-ն կհատկացնի ևս 2,5 մլն դոլար):
Այդ գործում Հայաստանին աջակցել են նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱԷՄԳ-ն (ՄԱԳԱՏԵ-ն), Չեխիան և այլն:
Առաջիկա 2 տարիների ընթացքում Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար կհատկացվի ևս 25 մլն դոլար:
Արդեն իսկ ներդրված 130 մլն դոլարի մեջ ներառվում է նաև ՀԱԷԿ-ի` սեփական միջոցներից հատկացված 15 մլն դոլարը: