Տեղեկատվություն » Լուրեր
Լուրեր
18.10.2010
ՀԱԷԿ-ում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հոկտեմբերի 16-ին դադարեցվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը` ամենամյա վերանորոգման նպատակով: Պլանային վերանորոգման աշխատանքները կտևեն 55 օր: Այդ ընթացքում ՀԱԷԿ-ում նախատեսվում է իրականացնել նաև անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված 8 միջոցառում:... Դիտել ավելին
16.10.2010
Ստորագրվեց Մեղրի ՀԷԿ-ի կառուցման պայմանագիրը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն հոկտեմբերի 15-ին Երևանում ստորագրեցին Մեղրի ՀԷԿ-ի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման Թույլտվության պայմանագիրը: Ներդրումային այս ծրագիրը Հայաստանում իրականացվող նմանատիպ առաջին ծրագիրն է:... Դիտել ավելին
15.10.2010
Մեկնարկեց Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը
Հոկտեմբերի 14-ին երկօրյա այցով Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն քննարկեցին երկու երկրների էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքը:... Դիտել ավելին
11.10.2010
Այցելություն մարզ
Նախարար Արմեն Մովսիսյանն այցելել է Լոռու մարզ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հոկտեմբերի 8-ին այցելեց Լոռու մարզ, մասնավորապես` ք. Վանաձոր: Այցի ընթացքում նախարարը եղավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղում, ծանոթացավ մասնաճյուղի համապատասխան ենթակայանների և Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում տրամադրված վարկերով իրականացվելիք աշխատանքների ներկայիս վիճակի հետ:
... Դիտել ավելին
05.10.2010
Վերականգնվող էներգետիկայի շաբաթ` Երևանում
Հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկեց «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ 2010» միջոցառումների շարքը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, ինչպես նաև «էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի աջակցությամբ իրականացված այդ նախաձեռնությունը մասնագիտական միջոցառում է, որին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետները, արտադրող ընկերություններն ու ներմուծողները:
... Դիտել ավելին
25.08.2010
Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցան ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումները
... Դիտել ավելին
22.06.2010
Լեռնաձորում իրականացվող ուսումնասիրությունները վտանգավոր չեն
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հունիսի 22-ին հանդիպեց լրագրողների այն խմբի հետ, ովքեր այցելել էին Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղ, որտեղ իրականացվում են ուրանի պաշարների ուսումնասիրության աշխատանքներ:Նախարարը պատասխանեց այդ աշխատանքներին վերաբերող բոլոր հարցադրումներին:Ինչպես հայտնի է, բնապահպանական մի շարք կազմակերպություններ ու Լեռնաձորի բնակչությունը... Դիտել ավելին
18.05.2010
Հայաստանը էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային
Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայամավորվածության համաձայն` Հայաստանը կսկսի էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա:
... Դիտել ավելին
18.05.2010
Հայաստանում կկառուցվի ատոմային նոր բլոկ
Նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ստորագրեցին ԱՄՆ Կառավարության և ՀՀ էներգետիկայի նախարարության միջև հայտարարագիր համագործակցության մասին:
... Դիտել ավելին
13.05.2010
Սկսվել է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը
Մայիսի 11-13-ը Երևան է ժամանել Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Քասաիզադեի գխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է սկսել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի գործնական իրականացումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը Իրանից կներկրի գազ, որի դիմաց Իրան կարտահանի էլեկտրաէներգիա` փոխհամաձայնեցված ծավալներով և ռեժիմներով:
... Դիտել ավելին