Հայաստանը էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային
Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայամավորվածության համաձայն` Հայաստանը կսկսի էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա:
Թուրքական «Յունիտ ընկերության» և «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև կնքված պայամանգրի համաձայն գործընթացը կիրականացվի առանց միջնորդի Հայաստան-Թուրքիա ուղիղ կապով, Կարսի տարածքով:
Պայմանավորվածության համաձայն սկզբնական շրջանում տարեկան կարտահանվի 1,5 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորությունների մեծացմանը զուգընթաց հնարավոր է արտահանումը հասցնել մինչև 3,5 մլրդ Կվտ/ժ-ի:
Թուրքական կողմը պարտավորվել է առաջիկա չորս ամիսների ընթացքում վերացնել տեխնիկական խնդիրները և վերականգնել էլեկտրահաղորդման գծերը: