Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.05.2010

Հայաստանում կկառուցվի ատոմային նոր բլոկ

Հայաստանում կկառուցվի ատոմային նոր բլոկ

Նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ստորագրեցին ԱՄՆ Կառավարության  և ՀՀ  էներգետիկայի  նախարարության   միջև     հայտարարագիր համագործակցության մասին:

Ըստ Հայտարարագրի` կողմերը կհամագործակցեն Հայաստանում ատոմային նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների, մասնավորապես` նոր բլոկի «Տեխնիկատնտեսական հիմնավորման» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» հարցերում: ԱՄՆ կառավարությունը սատարում է ատոմային նոր բլոկի կառուցման գաղափարը:

Ուսումնասիրությունների արդյունքները կօգտագործվեն ՀՀ Կառավարության  կողմից` ընտրելու  լավագույն տեխնիկական լուծումները  և ծրագրի իրականացման սկզբունքները: Դրանք նաև հիմք կծառայեն  հավանական մատակարարների  և միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների հետ բանակցությունների համար: