Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Տեղեկատվություն » Լուրեր

Լուրեր

24.10.2011

ՀԱԷԿ-ում երկրաշարԺը նույնիսկ չեն զգացել

ՀԱԷԿ-ում  երկրաշարժը նույնիսկ չեն զգացել  Թուրքական զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, թե իբր հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայկական ատոմակայանը , և ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել: ... Դիտել ավելին
12.09.2011

ՀԱԷԿ-ում սկսվել են վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները

ՀԱԷԿ-ում  սկսվել են   վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները  Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:Սկսվել են վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները: Նախատեսվածի համաձայն՝ այդ աշխատանքները կտևեն 46 օր:ՀԱԷԿ-ը էլեկտրաարտադրական ցանցին կմիանա հոկտեմբերի 27-ին:... Դիտել ավելին
13.07.2011

Նախարարը ամփոփեց կիսամյակի ցուցանիշները

Նախարարը ամփոփեց կիսամյակի ցուցանիշները Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ներկայացրեց անցած կիսամյակի ընթացքում  էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում արձանագրված ցուցանիշները:Վիճակագրության համաձայն՝ անցած 6 ամիսների ընթացքում Հանրապետությունում արտադրվել է 3 մլրդ 721 մլն կՎտ/ժ էլեկրաէներգիա, որը 16 տոկոսով ավել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: ... Դիտել ավելին
15.06.2011

Շուտով շահագործման կհանձնվի ենթակայանը

Շուտով շահագործման կհանձնվի <Ծիծեռնակաբերդ> ենթակայանը Հունիսի 11-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը այցելեցին  Երևանի "Ծիծեռնակաբերդ" 110 կՎ ենթակայան: Երևանի կենտրոնի նոր բնակելի շենքերը, առևտրային, սպորտային համալիրները և այլ օբյեկտներ ավելի ու ավելի մեծ հզորություններ են պահանջում։Արդյունքում այսօր անհրաժեշտություն է առաջացել քաղաքի կենտրոնում կառուցել մեկ այլ... Դիտել ավելին
02.06.2011

ԱԷՄԳ-ի OSART հանձնախումբն ամփոփեց ՀԱԷԿ-ում ստուգումների արդյունքները

ԱԷՄԳ-ի OSART հանձնախումբն ամփոփեց ՀԱԷԿ-ում ստուգումների արդյունքները Մայիսի 16-ից ՀԱԷԿ-ում ուսումնասիրություններ էր  անցկացնում  ԱԷՄԳ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Ինչպես տեղեկացրել էինք, OSART-ը Հայաստան էր ժամանել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը ստուգելու նպատակով: Երկշաբաթյա ... Դիտել ավելին
02.06.2011

ՀՀ ԷԲՊ նախարարության և ԱՄՆ պետական դեպարտամենտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

 ՀՀ ԷԲՊ նախարարության և ԱՄՆ պետական դեպարտամենտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր  Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԱՄՆ պետական դեպարտամենտի միջև այսօր ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետության ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների գնահատման և բնութագրման  բնագավառում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի էներգետիկ... Դիտել ավելին
01.06.2011

Թեհրանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Թեհրանում տեղի ունեցավ  ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Մայիսի 29-30-ը Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հոբելյանական  տասներորդ  նիստը, որին մասնակցելու համար Իրան էր մեկնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական  հանձնաժողովի  համանախագահ Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը: ԻԻՀ պատվիրակությունը ղեկավարում էր հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին: ... Դիտել ավելին
30.05.2011

ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար ներդրվել է 130 մլն դոլար

ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար ներդրվել է 130 մլն դոլար 1995 թվականից սկսած Հայկական  ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար հատկացվել է 130 մլն դոլար: Այդ հարցում Հայաստանին օժանդակել են Ա... Դիտել ավելին
17.05.2011

Հանրային լսումներ Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ

Հանրային լսումներ Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ Այսօր Արմավիրի մարզպետարանում  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, Արմավիրի մարզպետարանի  և «ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցան երկրորդ հանրային լսումները Մեծամոր քաղաքի հարևանությամբ կառուցվելիք միջուկային նոր էներգաբլոկի վերաբերյալ: Լսումների ընթացքում ամփոփվեց Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի Բնապահպանական  (Շրջակա միջավայրի վրա  ազդեցության գնահատման) հաշվետվության բովանդակությունը: ... Դիտել ավելին
16.05.2011

OSART-ը սկսել է ուսումնասիրությունները ՀԱԷԿ-ում

OSART-ը սկսել է ուսումնասիրությունները ՀԱԷԿ-ում Մայիսի 16-ին ՀԱԷկ-ում աշխատանքներն է սկսել Մագատէ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Ինչպես տեղեկացրել էինք, OSART-ը Հայաստան է ժամանել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը ստուգելու նպատակով: OSART-ը ՀԱԷԿ-ում կաշխատի երկու շաբաթ, որից հետո հանդես կգա մամլո ասուլիսով և հանրությանը կներկայացնի ստուգումների արդյունքները:... Դիտել ավելին