Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Տեղեկատվություն » Լուրեր

Լուրեր

06.05.2011

Հայաստան է այցելելու ՄԱԳԱՏԷ-ի OSART հանձնախումբը

Հայաստան է այցելելու ՄԱԳԱՏԷ-ի OSART հանձնախումբը  Մայիսի 16-ին երկու շաբաթով Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են 9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ: OSART հանձնախմբի այցելության նպատակն է ուսումնասիրել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը: Նման աշխատանքային խմբերում ընդգրկվում են նաև Հայաստանի ատոմային էներգետիկայի մասնագետները, երբ OSART-ը ուսումնասիրություններ է կատարում այլ երկրների ատոմային կայաններում: ... Դիտել ավելին
20.04.2011

Քննարկվեցին հայ-ռուսական համատեղ էներգետիկ ծրագրերը

Քննարկվեցին հայ-ռուսական համատեղ էներգետիկ ծրագրերը  Ապրիլի 18-19-ը Երևանում ընթացող «Հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» հայ-ռուսական առաջին ֆորումի շրջանակներում ապրիլի 19-ին կայացավ «Համատեղ էներգետիկ ծրագրերը` որպես երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործոն» խորագրով կլոր սեղան: Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին էներգետիկայի բնագավառի (ատոմային էներգետիկա, նավթ և գազ, հիդրոէներգետիկա) երկկողմ ծրագրերին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: ... Դիտել ավելին
19.04.2011

ՀԱԷԿ-ը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունն ամբողջ հզորությամբ

ՀԱԷԿ-ը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունն ամբողջ հզորությամբ Ապրիլի 19-ին` ժամը 10:50 րոպեին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին` ամբողջ հզորությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին` ժամը 13:45 րոպեին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում&n... Դիտել ավելին
04.04.2011

Ատոմակայանում իրականացվում են ամենամյա նորոգման և մաքրման աշխատանքներ

Ատոմակայանում իրականացվում են ամենամյա նորոգման և մաքրման աշխատանքներ  Ապրիլի 3-ին` ժամը 13:45 րոպեին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում  իրականացնել էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ: Այս օրերի ընթացքում կկատարվեն ատոմակայանի էներգաբլոկի ընթացիկ նորոգման, ինչպես նաև` տուրբինային կոնդեսատորների մաքրման աշխատանքներ: ԱԷԿ-ում Էներգաարտադրությունը կվերսկսվի ապրիլի 7-ին&... Դիտել ավելին
15.02.2011

2011 թվականին կշարունակվեն Էներգետիկ ոլորտի կարևորագույն ծրագրերը

2011 թվականին կշարունակվեն Էներգետիկ ոլորտի կարևորագույն ծրագրերը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը փետրվարի 15-ին լրագրողներին ներկայացրեց էներգետիկ ոլորտի` 2011 թվականի գործունեության կարևորագույն ծրագրերն ու գերակա խնդիրները: Նախարարը նշեց, որ 2010 թվականի ընթացքում էներգետիկայի ոլորտի ձեռքբերումները հնարավորություն ընձեռեցին բավարար հիմքեր նախապատրաստել 2011 թվականին առաջընթաց կանխատեսելու, էներգահամակարգի համար գերակա ուղղություններ սահմանելու համա... Դիտել ավելին
22.12.2010

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ամփոփեց 2010 թվականը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ամփոփեց 2010 թվականը Դեկտեմբերի 21-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ  նախարար Արմեն Մովսիսյանի  ամենամյա ամփոփիչ ասուլիսը, որից առաջ նախարարը շնորհավորեց հանրապետության էներգետիկներին դեկտեմբերի 22-ի` էներգետիկի օրվա կապակցությամբ, նրանց մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք` ի նպաստ հանրապետության էներգետիկ  անվտանգության մակարդակի բա... Դիտել ավելին
30.11.2010

ՀԱԷԿ-ը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը

ՀԱԷԿ-ը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը     Նոյեմբերի 29-ին` ժամը 19:12 րոպեին, Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացավ հանրապետության էներգաարտադրության ցանցին և վերսկսեց աշխատանքը: Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 16-ին  դադարեցվել էր Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը` ամենամյա վերանորոգման, վերալիցքավորման ու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրման նպատակով: ՀԱԷԿ-ից տեղեկացնում են , որ նշված աշխատանքներն ամբողջությամբ իրականացված են:... Դիտել ավելին
15.11.2010

Սյունիքի լեռնահանքային երեք ձեռնարկությունների արտադրական ցուցանիշները գոհացուցիչ են

Այցելություն մարզ Սյունիքի լեռնահանքային երեք ձեռնարկությունների արտադրական ցուցանիշները գոհացուցիչ են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը  նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ:Այցի ընթացքում նախարարը խորհրդակցություններ է անցկացրել մարզի երեք լեռնահանքայի... Դիտել ավելին
20.10.2010

Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ համագործակցությունը

Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ համագործակցությունը Հոկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստը: Ենթակոմիտեի համանախագահներն են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և ԵՄ արտաքին հարաբերությունների ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա և Հարավային Կովկասի երկրներ) հանձնաժողովի ստորաբաժանման ղեկավար Ջոն Կայերը: ... Դիտել ավելին
19.10.2010

Երևանում գործարկվեց «SCADA» կապի համակարգը

Երևանում գործարկվեց «SCADA» կապի համակարգը Հոկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ SCADA համակարգի գործարկման արարողությունը: Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող այդ համակարգի գործարկմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասահարու Կոհնոն, Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչները, տարբ... Դիտել ավելին