Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

28.11.2012

ՀԱԷԿ-ը վերաթողարկվեց

ՀԱԷԿ-ը վերաթողարկվեց

Նոյեմբերի 27-ին, ժամը 3.20-ին,  Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերաթողարկվել է և միացել հանրապետության էներգաարտադրության ցանցին: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր սեպտեմբերի 15-ին՝ կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Կապիտալ նորոգումն իրականացվում է 4 տարին մեկ անգամ:

Ի տարբերություն պլանային վերանորոգման /որն իրականացվում է ամեն տարի/՝ կապիտալ վերանորոգումն ավելի երկար ժամանակ է պահանջում, քանի որ այս դեպքում ռեակտորի վառելիքն ամբողջությամբ դատարկվում է և իրականացվում են մի շարք կարևորագույն աշխատանքներ:

Այս ընթացքում իրականացվել են ՀԱԷԿ-ի ռեակտորի իրանի ստուգման, երրորդ տուրբոգեներատորի հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև՝ ամբողջությամբ ներդրվել են ծրագրով նախատեսված անվտանգության միջոցառումները: