Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.07.2012

Թբիլիսիում ստորագրվել են կարևորագույն փաստաթղթեր

Թբիլիսիում ստորագրվել են կարևորագույն փաստաթղթեր

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորած պատվիրակությունը 2012 թ. հուլիսի 16-ին, Թբիլիսիում, վրաց գործընկերների հետ ստորագրել է երկու երկրների էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք փաստաթղթեր:

tbilisi11_small

Մասնավորապես ստորագրվել են՝
-  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի մասին համաձայնագիրը
- Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակների ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարման մասին համաձայնագիրը
-  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ընթացքում օպերատիվ կարգավարման կազմակերպման հրահանգը:

tbilisi22_small

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգետիկ համագործակցության համար կարևորագույն նշանակություն ունեցող այս փաստաթղթերը հայկական կողմից ստորագրել են “Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր”, “Բարձրավոլտ էլեկտրացանցեր” և "Հաշվարկային կենտրոն" ընկերությունները, իսկ վրացական կողմից “Վրաստանի պետական էլեկտրական համակարգ” և “Էլեկտրաէներգետիկական համակարգի կոմերցիոն օպերատոր” ընկերությունները: