Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նորություններ

04.11.2013

Հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Իրան

Նոյեմբերի 4-ից 7-ը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Իրանի նավթի և էներգետիկայի նորանշանակ նախարարների հետ և կքննարկի երկկողմ համագործակցության խնդիրները:... Դիտել ավելին
02.11.2013

Էներգամատակարարումը վերականգնված է

Նոյեմբերի 2-ին ժամը 10 անց 24 րոպե, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից: Այդ պատճառով անմիջապես գործարկվել է ռելեային պաշտպանման համակարգը (ՌՊՀ) և հանրապետության մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։... Դիտել ավելին
23.09.2013

ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից

Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:... Դիտել ավելին
27.06.2013

Կոնֆերանս Սանկտ-Պետերբուրգում.

ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, հունիսի 27-ին տեղի ունեցավ խորագրով նախարարական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Նիստի բացմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ներկայացրեց ատոմային էներգետիկայի ապագան ու զարգացման հեռանկարները Հայաստանում: Նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի հետ:... Դիտել ավելին
21.06.2013

Իրանից ներկրվել է 481,013034 մլն. խմ գազ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ 2012թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել է 481,013034 մլն. խմ գազ, որը հաստատված է իրանական և հայկական կողմերի միջև ստորագրված ակտերով: Վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Իրանից Հայաստան է ներկրվել 350 մլն. խմ գազ, չեն համապատասխանում իրականությանը:... Դիտել ավելին
12.06.2013

Շարունակվում է համագործակցությունը ,,ԻՆՈԳԵՅԹԻ,, հետ

Հունիսի 11-ին տեղի ունեցավ Եվրոպական էներգետիկ Համայնքի, Եվրոպական ,,ԻՆՈԳԵՅԹ,, ծրագրի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համատեղ սեմինարը: Սեմինարին մասնակցում էին՝ Եվրոպական էներգետիկ Համայնքի տնօրեն պարոն Յանեց Կոպաչը, ու նույն Համայնքի տնօրենի տեղակալ պարոն Դիրկ Բուշլեն, Եվրոպական ,,ԻՆՈԳԵՅԹ,, ծրագրի տեխնիկական քարտուղարության ղեկավար տիկին Լեմլեմ Սայիդ Իսսան, նույն ծրագրի փորձագետներ, ՀՀ պետական կառավարման մարմինների, Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, Հայաստանի ԲՈՒՀ-ական համակարգի և Հայաստանի էներգետիկայի բնագավառի առանցքային կազմակերպությունների ներկայացուցիչները:... Դիտել ավելին
14.05.2013

Բելառուսի նախագահը այցելեց ՀԱԷԿ

Մայիսի 14-ին Բելառուսի Հանրապետության պատվիրակությունը` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ այցելեց Հայկական ԱԷԿ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՀԱԷԿ-ի ներկայացրեց ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը: ՀԱԷԿ-ի տնօրենը շրջայցի ընթացքում ներկաներին ծանոթացրեց գործող էներգաբլոկի աշխատանքի նրբություններին ու անվտանգության միջոցառումների ներդրման ընթացքին: ... Դիտել ավելին
22.03.2013

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը շարունակում են արդյունավետ համագործակցությունը

Ս.թ. մարտի 21-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի երրորդ նիստը: Ենթակոմիտեի համանախագահներն էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը:... Դիտել ավելին
18.01.2013

ՀԱԷԿ-ում բացվեց միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիա

Հունվարի 18-ին Հայկական ԱԷԿ-ում բացվեց միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիա: Լաբորատորիան ստեղծվել է ԱՄՆ պետական դեպարտամենտի տեխնիկական աջակցության միջոցների հաշվին: Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիան նախատեսված է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փորձաքննություն անցկացնելու համար: Այդ լաբորատորիայի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ ուղղված աշխատանքների արդյունավետությունը:... Դիտել ավելին
22.12.2012

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Դեկտեմբերի 22-ին` տարվա ամենակարճ լուսային օրը, Հայաստանի էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը` էներգետիկի օրը: Օրն իհարկե, տոնական է, բայց նաև աշխատանքային. Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա: Հենց այդ դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքում է, որ այսօր Հայաստանի բոլոր անկյուններում, յուրաքանչյուր տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:... Դիտել ավելին