18.09.2012                
                
                    ՀԱԷԿ-ը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը                
                
ՀԱԷԿ-ը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Սեպտեմբերի  15-ին,  Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ  էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` կապիտալ   վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման   նպատակով:
Տեղեկացնենեք, որ կապիտալ նորոգումն իրականացվում է 4 տարին մեկ անգամ: Ի տարբերություն պլանային վերանորոգման /որն իրականացվում է ամեն տարի/ կապիտալ վերանորոգումն ավելի երկար ժամանակ է պահանջում, քանի որ այս դեպքում ռեակտորի վառելիքն ամբողջությամբ դատարկվում է և իրականացվում են մի շարք կարևորագույն աշխատանքներ: ՀԱԷԿ-ը հանրապետության էներգաարտադրության ցանցին կմիանա դեկտեմբերի  11-ին: