Նախարար Արմեն Մովսիսյանը և ԱՄՆ դեսպանը ստորագրեցին Փոխըմբռնման Հուշագիր
Ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը` էլեկտրաէներգիայի հուսալի և մատչելի մատակարարման և Հայաստանում անկախ և ֆինանսապես կայուն էներգետիկ սեկտորի խթանման միջոցով,
Խթանել տարածաշրջանային շուկայական հարաբերությունների կարգավորմանը (էլեկտրաէներգիայի առևտուր, տարանցում, փոխանակում և այլն), և կատարել ներդրումներ էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակակից սարքավորումների և հարևան պետությունների հետ էլեկտրահաղորդման գծերի բարելավման գործընթացներում,
Խրախուսել դիվերսիֆիկացված էներգամատակարարման զարգացումը` հաշվի առնելով ատոմային և այլընտրանքային էներգիան, ներառյալ վերականգնվող էներգետիկան և էներգախնայողությունը, որը կսահմանափակի ջերմոցային գազերի արտանետումը,
Աջակցություն խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործմանը, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, շրջակա միջավայրի պահպանության լավագույն փորձառությանը և ուղղված կլինի միջուկային զենքի տարածումը կանխելու գլոբալ ջանքերին, և էներգետիկայի ոլորտում ներդրումների և անվտանգության աջակցության հատկացումների հետ կապված տեղեկատվության փոխանակում: