Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Տեղեկատվություն » Լուրեր

Լուրեր

04.07.2014

ՀԱԷԿ-ը պլանային նորոգման կկանգնի սեպտեմբերին

Հուլիսի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան, որտեղ տեղի է ունեցել բաժնետերերի տարեկան հաշվետու ժողովը: Ժողովի ընթացքում ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև, 2014 թվականի սեպտեմբերին նախատեսված վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար իրականացվող աշխատանքների ընթացքը: ... Դիտել ավելին
02.07.2014

Երևանում սկսվել է “Էներգետիկայի շաբաթ 2014”-ը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հուլիսի 2-ին մասնակցել է “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառման բացմանը: Նախարարը շրջել է միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել է էներգետիկ ոլորտի՝ մասնավորապես էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներկայացված հայաստանյան շուկայի առաջարկներին:... Դիտել ավելին
20.06.2014

Նորոգման աշխատանքներն ընթանում են ժամանկացույցի համաձայն

Նորոգման աշխատանքներն ընթանում են ժամանկացույցի համաձայն... Դիտել ավելին
03.06.2014

Նախարարն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Նորանշանակ նախարարի և դեսպան Ռեիսիի հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում: Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ-իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարևոր են Հայաստանի էներգետիկ ոլորտր զարգացման ու առաջընթացի համար: Դեսպան Ռեիսին շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ...... Դիտել ավելին
30.05.2014

Շնորհանդես միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ

Մայիսի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները» խորագրով շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար-դեսպանը և գործառնական բաժնի ղեկավարը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ֆինանասական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: ... Դիտել ավելին
12.05.2014

Նախարարն այցելել է Երևանի ջերմաէլեկտրակայան

Նախարարն այցելել է Երևանի ջերմաէլեկտրակայան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր այցելել է <Երևանի ՋԷԿ> ՓԲԸ: Նախարարը ծանոթացել ու զրուցել է  ընկերության աշխատակիցների հետ և շրջայց է կատարել ջերմաէլեկտրակայանի տարածքում: Երվանդ Զախարյանը նախ շրջել է <Երևանի ՋԷԿ>  ՓԲԸ-ի  հին  էներգաբլոկի տարածքում, ծանոթացել այսօր չգործող կայանի տեխնիկական վիճակին: Ջերմաէլեկտրակայանի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը Երվանդ Զախարյանին ն... Դիտել ավելին
07.05.2014

Նախարարն այցելել է համակարգի ընկերություններ

Նախարարն այցելել է համակարգի ընկերություններ  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 7-ին այցելել է նախարարության համակարգի ընկերություններից երեքը, մասնավորապես <Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ, <Հաշվարկային կենտրոն... Դիտել ավելին
30.04.2014

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Երվանդ Զախարյանը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Երվանդ Զախարյանը  2014թ. ապրիլի 30-ի ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ էներեգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Երվանդ Զախարյա... Դիտել ավելին
31.03.2014

Էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է

Մարտի 31-ին, ժամը 14 անց 30 րոպեի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում վերականգնված է էներգամատակարարումը։ Մարտի 30-ին տեղացած առատ ձյան ու քամու պատճառով, մարզերում՝ հատկապես Գեղարքունիքում, Տավուշում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց Ձորում ու Արմավիրում հոսանքազրկվել էին 230 բնակավայրեր։ Մասնագետների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ սոցիալական օբյեկտների ու բնակավայրերի էներգամատակարարումը վերականգնվեց հնարավորին սեղմ ժամանակահատվածում։... Դիտել ավելին
30.03.2014

Կենտրոնացված են բոլոր ուժերը էներգամատակարարումը վերականգնելու համար

Կենտրոնացված են բոլոր ուժերը էներգամատակարարումը վերականգնելու համար... Դիտել ավելին