Գիշերվանից տեղացող առատ,թաց ու ծանր ձյան,ինչպես նաև ուժեղ քամու հետևանքով հանրապետության մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել մեծ թվով հոսանքազրկումներ։ Առանց էներգամատակարարման են մնացել բնակավայրեր ու սոցիալական օբյեկտներ։ Անջատումները շատ են հատկապես Շիրակի, Լոռու,Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ կենտրոնացված են բոլոր ուժերը էներգամատակարարումը նախևառաջ սոցիալական օբյեկտներում ու բնակավայրերում վերականգնելու համար։ Դժվարություններ է ստեղծում այն հանգամանքը, որ ձյան տեղումներն ու քամին դեռ շարունակվում են։