Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

30.04.2014

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Երվանդ Զախարյանը

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Երվանդ Զախարյանը 

2014թ. ապրիլի 30-ի ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ էներեգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Երվանդ Զախարյանը: Նույն օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մովսիսյանին՝ երկարատև աշխատանքի և համագործակցության համար: 
«Երվանդ Զախարյանը ոլորտին ծանոթ է: Համոզված եմ, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առկա խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարին և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ամբողջովին գիտակցում է բնագավառի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում և այն պատասխանատվությունը, որ ստանձնում է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը վստահեցրել է, որ համակարգի պրոֆեսիոնալների հետ կանի ամեն ինչ, որպեսզի իր առջև դրված խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծվեն: