Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.05.2014

Նախարարն այցելել է համակարգի ընկերություններ

 

 

Նախարարն այցելել է համակարգի ընկերություններ 


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 7-ին այցելել է նախարարության համակարգի ընկերություններից երեքը, մասնավորապես <Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ, <Հաշվարկային կենտրոն> ՓԲԸ և <Էներգակարգաբերում> ՓԲԸ:   Նախարարը ծանոթացել է ընկերությունների աշխատակիցների հետ, տեղեկացել նրանց կողմից իրականցվող գործառույթներին:<Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ի տնօրեն Մնացական Մնացականյանը Երվանդ Զախարյանին ներկայացրել է SCADA/կապի համակարգը, որը էներգետիկ ոլորտում ներդրվել է դեռ 2010 թվականին և որի ներդրման շնորհիվ  էլեկտրաէներգետիկ համակարգի կառավարումը դարձել է ավելի  ճկուն և դյուրին:

SCADA/կապի համակարգի հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է կատարել էլեկտրական հոսքերի վերաբաշխում` կորուստների նվազեցման նպատակով, օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, կատարել բեռի և էլեկտրաէներգիայի առավել ճշգրիտ կանխատեսումներ:

Տնօրենը ներկայացրել է նաև էներգահամակարգի հիմնական կարգավարական կենտրոնը, կարգավարական նոր էլեկտրոնային վահանակը, ինչպես նաև կապի կենտրոնական հանգույցը:

<Էներգակարգաբերում> ընկերության տնօրեն Ալբերտ Բաղդասարյանը նախարարին ներկայացրել է հանրապետությունում եզակի երեք լաբորատորիաների` քիմիական, յուղերի անալիզների, ինչպես նաև մետաղների ստուգման ու արտանշման լաբորատորիաների  գործունեությունը:

Երվանդ Զախարյանը հանդիպել է նաև նախարարության աշխատակազմի Ընդերքի տրամադրման գործակալության, Ընդերքի վարչության, Ընդերքի պետական տեսչության ու Էներգետիկայի պետական տեսչության աշխատակիցների հետ, ծանոթացել է նրանց աշխատանքային պայմաններին, նրանց կողմից իրականացվող գործառույթներին ու ծրագրերին: