Իրանից Հայաստան նավթամթերք չի գալիս
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարության հետ կա համագործակցության մասին պայմանավորվածություն, որի շրջանակում նախատեսվում է Թավրիզից մինչև Երևան կառուցել նավթամթերատար խողովակաշար: Այդ խողովակաշարը հնարավորություն կտա Պարսից ծոցից նավթամթերք՝ բենզին, դիզվառելիք տեղափոխել Հայաստան: Այս գաղափարի շուրջ առայժմ գործնական քայլեր արված չեն, և ծրագիրն ընդամենը քննարկման փուլում է: Բնականաբար, պետական մակարդակով Իրանից Հայաստան նավթամթերք չի տեղափոխվում: