Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

02.02.2012

Արմեն Մովսիսյանը հանդիպել է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ

Արմեն Մովսիսյանը հանդիպել է «Ժառանգության »  ներկայացուցիչների հետ

Փետրվարի 2-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավորների, ինչպես նաև Քաջարան համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր  քննարկել ՀՀ կառավարության  2011թ.-ի ապրիլի 27-ի N 627-Ն որոշման` մասնավորապես  Քաջարան համայնքի շուրջ ծագած խնդիրները:

Հանդիպման արդյունքում որոշվեց    շարունակել  քննարկումները՝  բարձրացված հարցերին  լուծումներ տալու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաև  համատեղ աշխատանքային խորհրդակցություններ կազմակերպել Քաջարան համայնքում: