Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.12.2012

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Դեկտեմբերի 22-ին` տարվա ամենակարճ լուսային օրը, Հայաստանի էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը` էներգետիկի օրը:

Օրն իհարկե, տոնական է, բայց նաև աշխատանքային. Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա: Հենց այդ դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքում է, որ այսօր Հայաստանի բոլոր անկյուններում, յուրաքանչյուր տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: Այդ աշխատանքի, ինչպես նաև ոլորտում իրականացվող ճիշտ քաղաքականության ու բարեփոխումների արդյունքն է, որ Հայաստանն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ:

Էներգետիկ ոլորտն այսօր տնտեսության այն կարևորագույն ճյուղն է, որտեղ իրականացվող ծրագրերը` առաջընթացի ու զարգացման ծրագրեր են: Ծրագրեր, որոնց նպատակը երկրի էներգետիկ անվտանգության ու  անկախության մակարդակի բարձրացումն է:

Շնորհավորում եմ հանրապետության բոլոր էներգետիկներին, մաղթում եմ նրանց բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ` իրենց դժվարին և պատասխանատու գործում:

Արմեն Մովսիսյան 
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար