Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.06.2013

Կոնֆերանս Սանկտ-Պետերբուրգում.

ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, հունիսի 27-ին տեղի ունեցավ <<Միջուկային էներգիան 21-րդ դարում>> խորագրով նախարարական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը՝  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Նիստի բացմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ներկայացրեց ատոմային էներգետիկայի ապագան ու զարգացման հեռանկարները Հայաստանում: Նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի հետ: