Բելառուսի նախագահը այցելեց ՀԱԷԿ
Բելառուսը կառուցում է իր առաջին ԱԷԿ–ը և հետաքրքրված է ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ունեցած տասնամյակների հարուստ փորձով, ավելին այդ գործում ակնկալում է նաև հայ մասնագետների աջակցությունը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հույս էր հայտնել, որ Հայաստանը Մինսկին մասնագետներ կտրամադրի բելառուսական ԱԷԿ–ի շահագործման հարցում աջակցելու համար։ Երկու երկրները արդեն իսկ ստորագրել են հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագրեր` միջուկային անվտանգության և ռադիոակտիվ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Բելառուս մասնագետների համար կարող է օգտակար լինել նաև ատոմային էներգետիկայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ հայ մասնագետների համագործակցության մեծ փորձը: