Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.06.2013

Շարունակվում է համագործակցությունը ,,ԻՆՈԳԵՅԹԻ,, հետ

Շարունակվում է համագործակցությունը ,,ԻՆՈԳԵՅԹԻ,, հետ


Հունիսի 11-ին տեղի ունեցավ Եվրոպական էներգետիկ Համայնքի, Եվրոպական ,,ԻՆՈԳԵՅԹ,, ծրագրի  և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համատեղ սեմինարը: Սեմինարին մասնակցում  էին՝ Եվրոպական էներգետիկ Համայնքի տնօրեն պարոն Յանեց Կոպաչը,  ու նույն Համայնքի տնօրենի տեղակալ պարոն Դիրկ Բուշլեն, Եվրոպական ,,ԻՆՈԳԵՅԹ,, ծրագրի  տեխնիկական քարտուղարության ղեկավար տիկին Լեմլեմ Սայիդ Իսսան, նույն ծրագրի փորձագետներ, ՀՀ պետական կառավարման մարմինների, Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, Հայաստանի ԲՈՒՀ-ական համակարգի և Հայաստանի էներգետիկայի բնագավառի առանցքային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Եվրոպական էներգետիկ Համայնքի տնօրենը և նրա տեղակալը ներկայացրեցին Համայնքի լիիրավ անդամ դառնալու առավելություններն ու պարտավորությունները, մասնավորապես՝ ներկայացվեց եվրոպական դիրեկտիվների ցանկ, որոնց ընդունումը և կիրարկումը ՀՀ-ում դառնում է պարտադիր, ըստ փոխահամաձայնեցված ժամանակացույցի: Հայկական կողմը վստահեցրեց, որ կքննարկի արված առաջարկները և դրական արդյունքի դեպքում համապատասխան ձևաչափով կդիմի Եվրոպական էներգետիկ Համայնքի քարտուղարությանն անդամակցելու վերաբերյալ:

,,ԻՆՈԳԵՅԹ,, ծրագրի շրջանակներում քննարկվեցին Կայուն զարգացման բնագավառում ներդրումների ներգրավման հետ կապված առաջընթացը և խոչընդոտները: Նշված խնդիրներն ունեն շարունակական բնույթ և որոշվեց դրանք քննարկել ,,ԻՆՈԳԵՅԹ,, ծրագրի սեմինարների ժամանակ: