Քննարկվեցին հայ-ռուսական համատեղ էներգետիկ ծրագրերը
Ապրիլի 18-19-ը Երևանում ընթացող «Հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» հայ-ռուսական առաջին ֆորումի շրջանակներում ապրիլի 19-ին կայացավ «Համատեղ էներգետիկ ծրագրերը` որպես երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործոն» խորագրով կլոր սեղան:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին էներգետիկայի բնագավառի (ատոմային էներգետիկա, նավթ և գազ, հիդրոէներգետիկա) երկկողմ ծրագրերին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Կլոր սեղանի համակարգողներն էին. հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ռուսական կողմից` ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ, պետքարտուղար Յուրի Պետրովիչ Սենտյուրինը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՌԴ էներգետիկայի նախարարության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հաշվարկային կենտրոն» ,ՓԲԸ «Գազպրոմ» ԲԲԸ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ, «ՌուսՀիդրոԲԲԸ» և այլ ընկերությունների ներկայացուցիչներ: