Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

06.05.2011

Հայաստան է այցելելու ՄԱԳԱՏԷ-ի OSART հանձնախումբը

Հայաստան է այցելելու ՄԱԳԱՏԷ-ի OSART հանձնախումբը

Մայիսի 16-ին երկու շաբաթով Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են 9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ:

OSART հանձնախմբի այցելության նպատակն է ուսումնասիրել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը: Նման աշխատանքային խմբերում ընդգրկվում են նաև Հայաստանի ատոմային էներգետիկայի մասնագետները, երբ OSART-ը ուսումնասիրություններ է կատարում այլ երկրների ատոմային կայաններում:

Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Այսօր ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այդ են վկայում նաև անվտանգության մասով միջազգային այլ հանձնախմբերի` պարբերաբար իրականացրած մոնիտորինգի արդյունքները: Տեղեկացնում ենք, որ ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հետ կապված որևէ մտավախություն չկա: