Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.03.2017

Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 24-ին հանդիպել է       Եվրոպական ներդրումային  բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։

Խոսելով հետագա համագործակցության հեռանկարների մասին՝ Վազիլ Հուդակին հայտնել է Եվրոպական ներդրումային  բանկի մտադրությունները Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ իրականացանելու վերաբերյալ։ Բանկը հետաքրքրված է ինչպես էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, այնպես էլ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերով։ Վազիլ Հուդակը պատրաստակամություն է հայտնել համագործակցել տարբեր  մակարդակներում, այդ թվում՝ պետական-մասնավոր հատվածում։

Հյուրերի խնդրանքով Աշոտ Մանուկյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի այն կոնկրետ ծրագրերը, որոնց իրականացման շրջանակներում Հայաստանը կցանկանար համագործակցել բանկի հետ։ Դրանք վերաբերել են ինչպես նոր արտադրող հզորությունների ստեղծմանը, այնպես էլ առկա պոտենցիալի արդիականացմանը։